Արաբկիր համայնքի նախկին ղեկավարը ներգրավվել է որպես մեղադրյալ. հայտարարվել է հետախուզում
▲ Դեպի վեր
  • Երեվան 19°C
    40%
    13 կմ/ժ
  • Շիրակ 16°C
    48%
    2 կմ/ժ
  • Լոռի 12°C
    86%
    7 կմ/ժ
  • Տավուշ 14°C
    87%
    11 կմ/ժ
  • Արարատ 20°C
    62%
    28 կմ/ժ
  • Սյունիք 18°C
    74%
    13 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    40%
    15 կմ/ժ
  • Գեղարքունիք 14°C
    50%
    11 կմ/ժ
  • Արագածոտն 18°C
    40%
    15 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    37%
    14 կմ/ժ
  • Արցախ 15°C
    91%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20503
  • Դոլար = 388

Արաբկիր համայնքի նախկին ղեկավարը ներգրավվել է որպես մեղադրյալ. հայտարարվել է հետախուզում

Արաբկիր համայնքի նախկին ղեկավարը ներգրավվել է որպես մեղադրյալ. հայտարարվել է հետախուզում

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննվող քրեական գործով պարզվել է, որ Երևան քաղաքի Արաբկիր համայնքի նախկին ղեկավարը, հանդիսանալով պաշտոնատար անձ, շահադիտական և անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, առերևույթ չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները, պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, ինչի հետևանքով Երևան քաղաքի Արաբկիր համայնքի իրավունքներին ու օրինական շահերին պատճառվել է էական վնաս, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ: Այս մասին հայտնում են ՔԿ-ից:

«Մասնավորապես՝ Երևան համայնքին պատկանող և ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների մեջ ընդգրկված «Արաբկիր» զբոսայգու տարածքից 1500 քմ մակերեսով հողատարածքը 2007 թ. ապրիլի 25-ին ուղիղ վաճառքի եղանակով, 19.367.755 ՀՀ դրամով օտարվել է Արաբկիրի թաղապետարանի ենթակայությամբ հիմնադրված «Մաքուր Արաբկիր» ՓԲ ընկերության տնօրեն, համայնքի նախկին ղեկավարի հետ բարեկամական կապերի մեջ գտնվող անձին, որն իր հերթին նշված հողատարածքը շուրջ մեկ տարի անց՝ 2008 թ. ապրիլի 8-ին, մի քանի անգամ թանկ արժեքով՝ 184.200.000 ՀՀ դրամով, վերավաճառել է մեկ այլ քաղաքացու։

Բավարար ապացույցների համակցությամբ որոշում է կայացվել՝ համայնքի նախկին ղեկավարին ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) 2-րդ մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում, իսկ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը։

Հանձնարարություն է տրվել ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը՝ վերջինիս հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»,- ասված է ՔԿ հայտարարությունում:

Թեմայի այլ նորություններ