Անի խոշորացված համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել
▲ Դեպի վեր
  • Երեվան 28°C
    32%
    24 կմ/ժ
  • Շիրակ 21°C
    60%
    26 կմ/ժ
  • Լոռի 18°C
    90%
    6 կմ/ժ
  • Տավուշ 19°C
    72%
    5 կմ/ժ
  • Արարատ 29°C
    42%
    12 կմ/ժ
  • Սյունիք 22°C
    42%
    8 կմ/ժ
  • Արմավիր 29°C
    32%
    24 կմ/ժ
  • Գեղարքունիք 14°C
    92%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 27°C
    32%
    24 կմ/ժ
  • Կոտայք 25°C
    62%
    19 կմ/ժ
  • Արցախ 22°C
    50%
    1 կմ/ժ
:
  • Եվրո = 392.9005
  • Ռուբլի = 4.38648
  • Դոլար = 387.973

Անի խոշորացված համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել

Անի խոշորացված համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով կատարված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Անի խոշորացված համայնքի ղեկավարի կողմից կատարված չարաշահումների հանգամանքները:

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ համայնքի ղեկավարը, 2017 թ. նոյեմբերի 5-ից զբաղեցնելով նշված պաշտոնը, չարաշահելով պաշտոնեական լիազորությունները, միանձնյա որոշում է կայացրել իր բարեկամուհու՝ ՀՀ-ից բացակայելու պայմաններում Մարալիկ քաղաքի Ձերժինսկու փողոցի շենքերից մեկի բնակարանը վարձակալական հիմունքներով հատկացնելու և նրան բնակարանի օրդեր տալու վերաբերյալ՝ դրանով իսկ նախապայման ստեղծելով ավագանու անդամների կողմից՝ հետագայում հիշյալ բնակարանը նվիրատվության եղանակով վերջինիս օտարելու գործընթացում կողմ քվեարկելու համար:

Ստանալով համայնքի ավագանու անդամների համաձայնությունը՝ որոշում է կայացրել վերոհիշյալ բնակարանը նվիրաբերության եղանակով բարեկամուհուն հատկացնելու մասին, որից հետո համայնքապետարանի ներկայացուցչի և կնոջ միջև կնքվել է նվիրատվության պայմանագիր և բնակարանը անհատույց օտարվել է կնոջը՝ էական վնաս պատճառելով համայնքի օրինական շահերին:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Անի խոշորացված համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Թեմայի այլ նորություններ