Ամփոփվել են զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման հանձնաժողովի աշխատանքի արդյունքները
▲ Դեպի վեր
  • Երեվան 13°C
    82%
    2 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    81%
    2 կմ/ժ
  • Լոռի 8°C
    98%
    5 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    99%
    8 կմ/ժ
  • Արարատ 14°C
    68%
    4 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    98%
    8 կմ/ժ
  • Արմավիր 14°C
    82%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 4°C
    99%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 12°C
    82%
    2 կմ/ժ
  • Կոտայք 10°C
    70%
    2 կմ/ժ
  • Արցախ 10°C
    97%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 388.3008
  • Ռուբլի = 4.24338
  • Դոլար = 387.646

Ամփոփվել են զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման հանձնաժողովի աշխատանքի արդյունքները

Ամփոփվել են զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման հանձնաժողովի աշխատանքի արդյունքները

ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդում ամփոփվել են 2020թ. ամառային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման հանձնաժողովի աշխատանքի արդյունքները: Այս մասին InterLur.com լրատվական գործակալությունը տեղակացավ ՀՀ ՊՆ լրատվության բաժնից: Տարածված հաղորդագրությունում մասնավորապես ասվում է.

Կորոնավիրուսային համաճարակը չի խաթարել բողոքարկման գործընթացը. հանձնաժողովն ստացել է 164 դիմում-բողոք` 20%-ով ավել 2019 թ. ամառային զորակոչի համեմատ: Հանձնաժողովի աշխատանքը կենտրոնացել է զորակոչի գործընթացում իրականացվող բժշկական հետազոտությունների և փորձաքննությունների կապակցությամբ ծագող խնդիրների ուսումնասիրման և լուծման վրա: Դրանց վերաբերյալ հանձնաժողովի միջնորդագրերին արձագանքելով` զորակոչային իրավասու մարմիններն իրականացրել են զորակոչիկների լրահետազոտման, հետազոտական տվյալների ճշտման և գնահատման միջոցառումներ, կայացրել են զինծառայության պիտանիության մասին փորձաքննական եզրակացությունների վերանայման որոշումներ:

46 զորակոչիկ ուղեգրվել են լրացուցիչ և ստուգիչ բժշկական հետազոտությունների, որոնց արդյունքների հիման վրա վերանայվել են նրանցից 32-ի զինծառայության պիտանիության մասին եզրակացությունները, ևս 10 այդպիսի եզրակացություններ կայացվել են բժշկական հետազոտությունների տվյալների վերագնահատման միջոցով: Հիշյալ զորակոչիկներից 7-ը համարվել են զինծառայության համար ոչ պիտանի, 3-ը` ժամանակավորապես ոչ պիտանի, 32-ին տրվել են տարկետումներ մինչև 1 տարի ժամկետով:

Բողոքարկման գործնթացի արդյունավետ իրականացմանը նպաստել են զորակոչային բոլոր մարմինների ցուցաբերած պատասխանատու վերաբերմունքը, ինչպես նաև քաղաքացիների հետ հանձնաժողովի գործուն համագործակցությունը: ՀՀ պաշտպանության նախարարին զեկուցվել է նաև զորակոչի գործնթացում բողոքների տեղիք տվող առանձին երևույթների մասին:

Թեմայի այլ նորություններ