ԱՄՆ դեսպանատան ներկայացուցչի հետ քննարկվել է համատեղ ծրագրերի իրականացման ընթացքը. հանդիպում ԱԻՆ-ում
▲ Դեպի վեր
  • Երեվան 19°C
    37%
    4 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    76%
    6 կմ/ժ
  • Լոռի 14°C
    69%
    2 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    85%
    9 կմ/ժ
  • Արարատ 20°C
    45%
    1 կմ/ժ
  • Սյունիք 17°C
    68%
    8 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    37%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    62%
    16 կմ/ժ
  • Արագածոտն 18°C
    37%
    4 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    57%
    9 կմ/ժ
  • Արցախ 16°C
    77%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 386.5001
  • Ռուբլի = 4.21515
  • Դոլար = 388

ԱՄՆ դեսպանատան ներկայացուցչի հետ քննարկվել է համատեղ ծրագրերի իրականացման ընթացքը. հանդիպում ԱԻՆ-ում

ԱՄՆ դեսպանատան ներկայացուցչի հետ քննարկվել է համատեղ ծրագրերի իրականացման ընթացքը. հանդիպում ԱԻՆ-ում

Արտակարգ իրավիճակների նախարարությունում հունիսի 27-ին հյուրընկալվել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան երկկողմ համագործակցության գծով սպա մայոր Մայքլ Հայեսը: Նրանց ընդունել են ԱԻ նախարարի տեղակալ Դավիթ Համբարյանը և ԱԻՆ ՓԾ տնօրեն, գնդապետ Արմեն Գասպարյանը, հանդիպմանը ներկա էին տնօրենի տեղակալ, գնդապետ Կարապետ Մանուկյանը և դեսպանատան ռազմական ծրագրերի համակարգող Անի Մելքումյանը:

Կողմերն անդրադարձել են ընթացիկ համատեղ ծրագրերին, քննարկել համագործակցության շրջանակում նախատեսվող միջոցառումների նախապատրաստական աշխատանքները: Դավիթ Համբարյանն առանձնացրել է մի քանի կարևոր ծրագրեր, որոնք իրականացման փուլում են: Մասնավորապես ընթացքի մեջ է «Սևան»ազգային պարկի տարածքում գործող հատուկ ջրափրկարարական կենտրոնի, Աշոցքի, Եղեգնաձորի, Բաղրամյանի և Ստեփանավանի ջոկատների շենքերի կառուցման աշխատանքները:

Արմեն Գասպարյանն էլ ընդգծել է, որ ԱՄՆ դեսպանատան հետ համատեղ նախարարությունը բազմաթիվ ծրագրեր է իրականացնում. առկա է հարուստ օրակարգ՝ անձնակազմի վերապատրաստումից մինչև շենքային պայմանների բարելավում:

Մայքլ Հայեսն իր հերթին նշել է, որ նախորդ հանդիպման ժամանակ պայմանավորվածություն էր ձեռք բերվել հայ-ամերիկյան համատեղ վարժանքի անցկացման վերաբերյալ: Նա ընդգծել է, որ ամերիկյան կողմը շատ հետաքրքրված է միջոցառման անցկացմամբ և պատրաստ է քննարկել բոլոր մանրամասները:

Նախարարի տեղակալ Դավիթ Համբարյանը հանդես է եկել առաջարկներով, որոնց շարքում է կինոլոգիական ջոկատի շենքային պայմանների բարելավումը: Հանդիպման վերջին զրուցակիցները պայմանավորվել են շարունակել ակտիվ համագործակցությունը:

Թեմայի այլ նորություններ