ԱԻ նախարարն ուղերձ է հղել Սեյսմիկ պաշտպանության ծառայության ստեղծման 31-րդ տարեդարձի առթիվ
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    82%
    15 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    93%
    7 կմ/ժ
  • Լոռի 10°C
    94%
    6 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    94%
    7 կմ/ժ
  • Արարատ 12°C
    74%
    7 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    76%
    13 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    82%
    15 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    95%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    82%
    15 կմ/ժ
  • Կոտայք 9°C
    83%
    5 կմ/ժ
  • Արցախ 15°C
    72%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20582
  • Դոլար = 388.01

ԱԻ նախարարն ուղերձ է հղել Սեյսմիկ պաշտպանության ծառայության ստեղծման 31-րդ տարեդարձի առթիվ

ԱԻ նախարարն ուղերձ է հղել Սեյսմիկ պաշտպանության ծառայության ստեղծման 31-րդ տարեդարձի առթիվ

ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանն ուղերձ է հղել Սեյսմիկ պաշտպանության ծառայության ստեղծման 31-րդ տարեդարձի առթիվ: Ուղերձում ասվում է.

«Սիրելի՛ աշխատակիցներ,

Շնորհավորում եմ ձեզ Սեյսմիկ պաշտպանության ծառայության ստեղծման 31-րդ տարեդարձի առթիվ։ Սպիտակի 1988թ. երկրաշարժի դասերը վերլուծելուց հետո, Հայաստանի Հանրապետության կառավարությունը 1991 թվականի հուլիսի 17-ի որոշմամբ ստեղծեց Սեյսմիկ պաշտպանության
ազգային ծառայությունը` ՍՊԱԾ, որպես պետական մի կառույց, որի գործունեության գլխավոր նպատակն է պետության և բնակչության սեյսմիկ ռիսկի նվազեցումը, սեյսմիկ անվտանգության ապահովումը:

Վերջին տարիներին Սեյսմիկ պաշտպանության ծառայությունը գործում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կազմում, ինչը նոր հնարավորություններ է ընձեռում ծառայության հետագա զարգացման և կատարելագործման համար։

Արցախում էլ գործում է ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության արևելյան ծառայությունը:

Ձեր արդյունավետ աշխատանքը նպաստելու է մեր ժողովրդի սեյսմիկ անվտանգության բարձրացմանը և արտակարգ իրավիճակներում ճիշտ արձագանքելու շնորհիվ մաքսմիալ նվազեցնելու հնարավոր ռիսկերը։

Մաղթում եմ ձեզ անցնցում և նոր ձեռքբերումներով լի աշխատանք»:

Թեմայի այլ նորություններ