Ադրբեջանական զինված ծառայողները պետք է հեռացվեն Սյունիքի ճանապարհներից. ՀՀ ՄԻՊ-ը Մաթիաս Լյութենբերգին ու Վիկտոր Ռիխտերին է ներկայացրել հիմնավորումները
▲ Դեպի վեր
  • Երեվան 21°C
    26%
    6 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    62%
    17 կմ/ժ
  • Լոռի 13°C
    78%
    8 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    88%
    11 կմ/ժ
  • Արարատ 22°C
    45%
    12 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    83%
    7 կմ/ժ
  • Արմավիր 22°C
    26%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    64%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 20°C
    26%
    6 կմ/ժ
  • Կոտայք 18°C
    48%
    9 կմ/ժ
  • Արցախ 12°C
    87%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 386.5001
  • Ռուբլի = 4.21976
  • Դոլար = 388

Ադրբեջանական զինված ծառայողները պետք է հեռացվեն Սյունիքի ճանապարհներից. ՀՀ ՄԻՊ-ը Մաթիաս Լյութենբերգին ու Վիկտոր Ռիխտերին է ներկայացրել հիմնավորումները

Ադրբեջանական զինված ծառայողները պետք է հեռացվեն Սյունիքի ճանապարհներից. ՀՀ ՄԻՊ-ը Մաթիաս Լյութենբերգին ու Վիկտոր Ռիխտերին է ներկայացրել հիմնավորումները

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը դեկտեմբերի 14-ին ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության ԱԳՆ Արևելյան Եվրոպայի, Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրների հարցերով քաղաքական տնօրեն Մաթիաս Լյութենբերգին ու Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերին:

Ինչպես տեղեկացնում են Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից, Արման Թաթոյանը կոնկրետ օրինակներով ու փաստերով ներկայացրել է ադրբեջանական զինված ծառայողների կողմից Հայաստանի սահմանային բնակիչների իրավունքների խախտումները։

Նա նշել է, որ 2020թ. նոյեմբերից սկսած ադրբեջանական զինված ծառայողները նոր պատերազմի սպառնալիքի ներքո՝ առանց որևէ հիմքի, Գեղարքունիքում և Սյունիքում հայտնվել են գյուղերի հարևանությամբ և Սյունիքի համայնքների միջև ճանապարհներին:

«Բացի այն, որ տեղի են ունենում մարդու իրավունքների խախտումներ գրեթե ամեն օր, ադրբեջանական զինված ծառայողներն անօրինական արգելափակել են Սյունիքում Գորիս-Կապան և Կապան-Ճակատեն ճանապարհները: Արդյունքում՝ ճանապարհներին հարակից գյուղերը հայտնվել են մեկուսացման և հումանիտար խնդիրների առաջ»,- նշել է ՀՀ ՄԻՊ-ն ու ընդգծել՝ այլընտրանքային ճանապարհը լուծում չէ, քանի որ ապահովված չէ մարդկանց անվտանգությունն ու կյանքի իրավունքը. ադրբեջանական զինված ծառայողները շարունակում են դիտարկման ներքո պահել քաղաքացիական բնակիչներին, տները:

Արման Թաթոյանը շեշտել է, որ նրանք պետք է հեռանան հայկական գյուղերի, շատ դեպքերում՝ մարդկանց տների մոտից ու ճանապարհներից, պետք է ստեղծվի անվտանգության ապառազմականացված գոտի:

Նա շեշտել է, որ այս ամենին ավելանում է ադրբեջանական իշխանությունների հայատյացության հովանավորչության ու թշնամանքի քարոզի քաղաքականությունը:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը մանրամասն անդրադարձել է հայ գերիների ազատ արձակմանը, հայրենիք նրանց վերադարձի հրատապությանը, որոնք ապօրինաբար են պահվում Ադրբեջանում:

Հանդիպմանը քննարկվել են նաև դատական համակարգում առկա խնդիրները, Արման Թաթոյանը շեշտել է, որ կան առանձին դատավորներ, որոնք իրենց պահվածքով վնասում են դատական համակարգի հեղինակությունը: Չնայած սրան, խնդիրների լուծմանը պետք է հասնել իրավական ճանապարհով՝ խրախուսելով օրինապահ ու անկախ դատավորներին։

Պաշտպանն անդրադարձել է նաև դատարաններում քննվող գործերի ձգձգումների համակարգային խնդիրներին: Նա նշել է, որ կան հիմնական դատավարություններ, որոնցով դատական նիստերի անհիմն ձգձգումների պատճառով մարդիկ հայտնվում են տարիների քաշքշուկի մեջ:

Կանանց իրավունքների պաշտպանության, ընտանիքում բռնության կանխարգելման հարցերը ևս դարձել են մանրամասն քննարկման առարկա։

Թեմայի այլ նորություններ