34-ամյա տղամարդը ձերբակալվել է նռնակի գործադրմամբ խուլիգանություն կատարելու կասկածանքով
▲ Դեպի վեր
  • Երեվան 19°C
    56%
    7 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    71%
    37 կմ/ժ
  • Լոռի 13°C
    84%
    6 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    97%
    14 կմ/ժ
  • Արարատ 20°C
    37%
    9 կմ/ժ
  • Սյունիք 19°C
    74%
    9 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    56%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 13°C
    66%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 18°C
    56%
    7 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    54%
    8 կմ/ժ
  • Արցախ 19°C
    79%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20582
  • Դոլար = 388.01

34-ամյա տղամարդը ձերբակալվել է նռնակի գործադրմամբ խուլիգանություն կատարելու կասկածանքով

34-ամյա տղամարդը ձերբակալվել է նռնակի գործադրմամբ խուլիգանություն կատարելու կասկածանքով

ՀՀ քննչական կոմիտեի  Սյունիքի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասի և 195-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացվում են քննչական և վարութային գործողություններ՝ երեկ Կապանում նռնակի գործադրմամբ կատարված խուլիգանության հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Դեպքի վերաբերյալ ահազանգը ստացվել է 2022թ. հուլիսի 27-ին՝ ժամը 00:50-ին. ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Կապան քաղաքի 29-ամյա  բնակիչն ավտոմեքենան արագ վարելու համար դիտողություն է արել 34-ամյա համաքաղաքացուն, ինչից վիրավորված՝ վերջինս նռնակ է պայթեցրել Երևան-Մեղրի ավտոճանապարհի երթևեկելի մասում:

Այնուհետև 29-ամյա տղամարդը  ծեծել է 34-ամյա համաքաղաքացուն:

Նույն օրը Կապան քաղաքի 34-ամյա բնակիչը ձերբակալվել է և ներկայացվել վարույթ նախաձեռնող մարմնին:

Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել են  նռնակի դետալներ, արնանման հետքեր և  հագուստ:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Թեմայի այլ նորություններ