Թարմացում. 24.08.2021. Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 537, Արցախում՝ 5 նոր դեպք
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    63%
    9 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    66%
    2 կմ/ժ
  • Լոռի 13°C
    61%
    4 կմ/ժ
  • Տավուշ 14°C
    67%
    7 կմ/ժ
  • Արարատ 15°C
    52%
    7 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    70%
    11 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    63%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 10°C
    65%
    9 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    63%
    9 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    59%
    11 կմ/ժ
  • Արցախ 15°C
    68%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.21987
  • Դոլար = 388.01

Թարմացում. 24.08.2021. Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 537, Արցախում՝ 5 նոր դեպք

Թարմացում. 24.08.2021. Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 537, Արցախում՝ 5 նոր դեպք

Օգոստոսի 24-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր  238 422 դեպք, որոնցից  224 719-ն` առողջացած, 4768-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 7787 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 495 669 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 6559 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 537 նոր դեպք: Ունենք 226 առողջացած, 6 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1148 է:

Օգոստոսի 23-ին կատարվել է 80 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 5 դեպք է գրանցվել։
 
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 35 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:
 
Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 11 200 քաղաքացու հետազոտություն, որից 1026-ի մոտ արձանագրվել է թեստի դրական պատասխան։
 
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար:
 
Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումները իրականացվում է ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ ամբուլատոր-պոլիկլինիկական բաժանմունքում, «Արևիկ» բուժմիավորումում և շրջանային բուժմիավորումներում:

Թեմայի այլ նորություններ