Թարմացում. 20.08.2021. Հաստատվել է կորոնավիրուսի 508 նոր դեպք, առողջացել 293 քաղաքացի
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    42%
    0 կմ/ժ
  • Շիրակ 11°C
    66%
    19 կմ/ժ
  • Լոռի 10°C
    89%
    4 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    98%
    4 կմ/ժ
  • Արարատ 18°C
    43%
    13 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    88%
    5 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    42%
    0 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    82%
    3 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    42%
    0 կմ/ժ
  • Կոտայք 14°C
    53%
    10 կմ/ժ
  • Արցախ 12°C
    87%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 386.5001
  • Ռուբլի = 4.21976
  • Դոլար = 388

Թարմացում. 20.08.2021. Հաստատվել է կորոնավիրուսի 508 նոր դեպք, առողջացել 293 քաղաքացի

Թարմացում. 20.08.2021. Հաստատվել է կորոնավիրուսի 508 նոր դեպք, առողջացել 293 քաղաքացի

Օգոստոսի 20-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 236 742 դեպք, որոնցից 223 736-ն` առողջացած, 4732-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 7131 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 469 328 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 7864 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 508 նոր դեպք: Ունենք 293 առողջացած, 5 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1143 է:

Օգոստոսի 19-ին կատարվել է 48 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 3 դեպք է գրանցվել։
 
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 33 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:
 
Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 11040 քաղաքացու հետազոտություն, որից 1015-ի մոտ արձանագրվել է թեստի դրական պատասխան։
 
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար:
 
Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումները իրականացվում է ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ ամբուլատոր-պոլիկլինիկական բաժանմունքում, «Արևիկ» բուժմիավորումում և շրջանային բուժմիավորումներում:

 

Թեմայի այլ նորություններ