Թարմացում. 08.12.2021. Կորոնավիրուսային իրավիճակը Հայաստանում և Արցախում
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    24%
    6 կմ/ժ
  • Շիրակ 16°C
    41%
    15 կմ/ժ
  • Լոռի 16°C
    52%
    6 կմ/ժ
  • Տավուշ 15°C
    74%
    13 կմ/ժ
  • Արարատ 21°C
    33%
    11 կմ/ժ
  • Սյունիք 17°C
    67%
    11 կմ/ժ
  • Արմավիր 21°C
    24%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 13°C
    50%
    11 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    24%
    6 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    40%
    11 կմ/ժ
  • Արցախ 16°C
    72%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.21987
  • Դոլար = 388.01

Թարմացում. 08.12.2021. Կորոնավիրուսային իրավիճակը Հայաստանում և Արցախում

 Թարմացում. 08.12.2021. Կորոնավիրուսային իրավիճակը Հայաստանում և Արցախում

Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, հանրապետությունում հաստատվել է կորոնավիրուսի 410 նոր դեպք, իրականացվել է 8485 թեստավորում: Առողջացել է 408 քաղաքացի, գրանցվել է մահվան 10 դեպք:
 
Այսպիսով՝ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 341 468 դեպք, որոնցից 322 814-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 9462 պացիենտ:
 
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7728 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1464 է:
 
Ընդհանուր կատարվել է 2 419 770 թեստավորում:
 
Դեկտեմբերի 7-ին կատարվել է 541 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 62 նոր դեպք է գրանցվել: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 83 վարակակիր: Բժիշկները 14 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 44-ինը՝ ծանր, այդ թվում՝ երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։
 
2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 26 137 քաղաքացու հետազոտություն, որից 4328-ի մոտ արձանագրվել է թեստի դրական պատասխան։ Արձանագրվել է 1 մահվան դեպք՝ 56-ամյա կինը մահացել է կորոնավիրուսային հիվանդության հետևանքով. նրան ախտորոշվել էր սուր շնչառական անբավարարություն, երկկողմանի պոլիսեգմենտար թոքաբորբ, 2-րդ աստիճանի շաքարային դիաբետ, պրոգրեսիվող պոլիօրգան անբավարարություն:

Թեմայի այլ նորություններ