Թարմացում. 08.11.2021. Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 810, Արցախում՝ 106 նոր դեպք
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    32%
    4 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    62%
    11 կմ/ժ
  • Լոռի 11°C
    86%
    6 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    97%
    8 կմ/ժ
  • Արարատ 21°C
    45%
    12 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    88%
    3 կմ/ժ
  • Արմավիր 21°C
    32%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    74%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    37%
    0 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    52%
    2 կմ/ժ
  • Արցախ 12°C
    87%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 386.5001
  • Ռուբլի = 4.21976
  • Դոլար = 388

Թարմացում. 08.11.2021. Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 810, Արցախում՝ 106 նոր դեպք

Թարմացում. 08.11.2021. Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 810, Արցախում՝ 106 նոր դեպք

Նոյեմբերի 8-ի ժամը 11:00-ի դրությամբ, հանրապետությունում արձանագրվել է կորոնավիրուսի 810 նոր դեպք: Անցկացվել է 6220 թեստավորում, առողջացել է 1916 քաղաքացի, գրանցվել է 30 մահվան դեպք:
 
Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 321 243 դեպք, որոնցից 282 866 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 30340 պացիենտ:
 
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 6700 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1337 է:
Ընդհանուր կատարվել է 2 183 118 թեստավորում:
 
Առողջապահության նախարարությունից հայտնում են՝ պատվաստումային գործընթացը շարունակվում է:
 
COVID-19-ի դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր նոյեմբերի 7-ի դրությամբ կատարվել է 890 797 պատվաստում, որից առաջին դեղաչափ՝ 613 849, երկրորդ դեղաչափ՝ 276 948։
 
Նոյեմբեր 7-ին կատարվել է 314 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 106 նոր դեպք է գրանցվել:
 
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 146 վարակակիր: Բժիշկները 19 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 85-ինը՝ ծանր, այդ թվում՝ երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։
 
Արձանագրվել է 4 մահ: 67-ամյա հիվանդ կինը մահացել է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հետևանքով. նրան ախտորոշվել էր երկկողմանի պոլիսեգմենտար թոքաբորբ:
92-ամյա կինը մահացել է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հետևանքով, ում ախտորոշվել էր երկկողմանի պոլիսեգմենտար թոքաբորբ, աջակողմյա ստորբլթային թոքաբորբ:
 
88-ամյա կինը մահացել է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հետևանքով. նրան ախտորոշվել էր երկկողմանի պոլիսեգմենտար թոքաբորբ:
 
80-ամյա տղամարդը մահացել է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հետևանքով. նրան ախտորոշվել էր երկկողմանի պոլիսեգմենտար թոքաբորբ:
 
Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 18 603 քաղաքացու հետազոտություն, որից 2728-ի դեպքում արձանագրվել է թեստի դրական պատասխան։
 
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար: 
 
Առողջապահության նախարարությունը նաև հիշեցնում է, որ անհրաժեշտ է օր առաջ պատվաստվել (COVID-19)-ի դեմ: 
 
Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումներն իրականացվում են ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ ամբուլատոր-պոլիկլինիկական բաժանմունքում մինչև ժամը 19։00-ը:

Թեմայի այլ նորություններ