ՔՏՀԱ տեսչական մարմինը դիտարկել է Երևանի Շենգավիթ վարչական շրջանի հանրային տրանսպորտը
▲ Դեպի վեր
  • Երեվան 13°C
    51%
    11 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    87%
    4 կմ/ժ
  • Լոռի 7°C
    96%
    2 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    93%
    3 կմ/ժ
  • Արարատ 14°C
    77%
    12 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    99%
    6 կմ/ժ
  • Արմավիր 14°C
    51%
    11 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    92%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 12°C
    54%
    6 կմ/ժ
  • Կոտայք 10°C
    74%
    7 կմ/ժ
  • Արցախ 10°C
    94%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 387.7003
  • Ռուբլի = 4.25767
  • Դոլար = 387.905

ՔՏՀԱ տեսչական մարմինը դիտարկել է Երևանի Շենգավիթ վարչական շրջանի հանրային տրանսպորտը

ՔՏՀԱ տեսչական մարմինը դիտարկել է Երևանի Շենգավիթ վարչական շրջանի հանրային տրանսպորտը

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը հանգստյան օրերին ՀՀ ոստիկանության, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի  հետ համագործակցված մշտադիտարկում է իրականացրել  Երևանի Շենգավիթ վարչական շրջանի հասարակական տրանսպորտի նկատմամբ: Կանգառներում և շրջիկ կարգախմբերով ուսումնասիրվել են Շենգավիթի տաքսամոտորային, ավտոբուսային ու միկրոավտոբուսային ուղևորափոխադրում կատարող տրանսպորտային միջոցերը: Տեսչական մարմնի  հայտնաբերած խախտումները  վերաբերել են վարորդների և ուղևորների կողմից փակ տարածքներում դիմակ չկրելուն, տրանսպորտային միջոցում ախտահանիչների բացակայությանը: Դրանց վերաբերյալ ուղևորափոխադրում կատարող կազմակերպությունների  հանդեպ վարչական արձանագրություններ են կազմվել:

Covid-19-ի պայմաններում հակահամաճարակային կանոնների (դիմակի կրում, տրանսպորտային միջոցներում ախտահանիչ հեղուկների առկայություն, գերբեռնված երթևեկության բացառում, սոցիալական հեռավորության պահպանում, տրանսպորտային միջոցների ախտահանում) խախտումից  զատ՝ վերահսկվել է նաև վարորդական իրավունքի վկայականի առկայությունը:

Առաջիկա օրերին հանրային տրանսպորտում հակահամաճարակային կանոնների պահպանման նկատմամբ ուժեղացված վերահսկողությունը  կլինի շարունակական:

Թեմայի այլ նորություններ