Պատվաստումներին և թեստավորմանն առնչվող հրամանը կասեցնելու պահանջով ընդդիմությունը կդիմի ՍԴ
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    94%
    2 կմ/ժ
  • Շիրակ 7°C
    93%
    4 կմ/ժ
  • Լոռի 7°C
    98%
    5 կմ/ժ
  • Տավուշ 7°C
    99%
    5 կմ/ժ
  • Արարատ 12°C
    79%
    6 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    100%
    7 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    94%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 3°C
    100%
    4 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    94%
    2 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    84%
    5 կմ/ժ
  • Արցախ 9°C
    99%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 388.3008
  • Ռուբլի = 4.24338
  • Դոլար = 387.646

Պատվաստումներին և թեստավորմանն առնչվող հրամանը կասեցնելու պահանջով ընդդիմությունը կդիմի ՍԴ

Պատվաստումներին և թեստավորմանն առնչվող հրամանը կասեցնելու պահանջով ընդդիմությունը կդիմի ՍԴ

 Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավորները Սահմանադրական դատարան կդիմեն Առողջապահության նախարարի հրամանի առնչությամբ: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարեց «Հայաստան» խմբակցության անդամ Արամ Վարդևանյանը։

Համաձայն այդ հրամանի՝ հոկտեմբերի 1-ից սկսած  աշխատողները պարտավոր են գործատուին ներկայացնել կամ կորոնավիրուսի դեմ պատվաստման սերտիֆիկատը, կամ ՊՇՌ թեստի բացասական արդյունքը։

«Արդեն իսկ Ազգային ժողովի պատգամավորների 1/5-ի ստորագրություններն առկա են. Առողջապահության նախարարի շատ հայտնի, քննարկված և հանրության ստվար զանգվածին օբյեկտիվորեն զայրացրած օգոստոսի 26-ի հրամանի վերաբերյալ դիմելու ենք Սահմանադրական դատարան՝ խնդրելով կասեցնել այդ հրամանի գործողությունը»,- ասաց Արամ Վարդևանյան։

Նա նշեց, որ պատվաստումները կարևոր են, բայց պատվաստվելու որոշումը քաղաքացին անձամբ և գիտակցված պետք է կայացնի։

«Այսինքն, մենք ամեն օր պետք է տեսնենք, թե ինչպես է Կառավարությունը սոցիալական գովազդներով, այլ հարթակներում բացատրում, թե ինչի համար է պետք պատվաստվել։ Բայց երբ դրա փոխարեն նվազագույն աշխատավարձի ցածր պայմաններում մարդկանց ասում են՝ գնացեք, ձեր գրպանից 14 օրը մեկ ՊՇՌ հետազոտման ենթարկվեք կամ էլ գնացեք ու պատվաստվեք, ստացվում է հարկադրանք։ Պետությունն ինչո՞ւ չի ուզում այդ ծախսն իր վրա վերցնել։ ՊՇՌ հետազոտման ծախսերը թող պետությունը սուբսիդավորի։ Ի դեպ, սա ՍԴ դիմում ներկայացնելու հիմնավորումներից մեկն է», - ասաց Վարդևանյանը։

2021թ. հոկտեմբերի 1-ից ուժի մեջ է մտնում Առողջապահության նախարարի հրամանը, համաձայն որի՝ տնտեսական գործունեություն իրականացնողները պետք է իրենց աշխատակիցներից պահանջեն պատվաստման սերտիֆիկատ կամ 14 օրը մեկ անգամ ՊՇՌ թեստավորման բացասական արդյունք:

Թեմայի այլ նորություններ