Կորոնավիրուսով վարակված 861 քաղաքացի սպասում է հոսպիտալացվելու իր հերթին. նախարարը ներկայացրեց համավարակի պատկերը
▲ Դեպի վեր
  • Երեվան 24°C
    22%
    4 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    58%
    15 կմ/ժ
  • Լոռի 15°C
    66%
    7 կմ/ժ
  • Տավուշ 14°C
    88%
    10 կմ/ժ
  • Արարատ 22°C
    27%
    3 կմ/ժ
  • Սյունիք 20°C
    66%
    12 կմ/ժ
  • Արմավիր 25°C
    22%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 14°C
    52%
    17 կմ/ժ
  • Արագածոտն 23°C
    22%
    4 կմ/ժ
  • Կոտայք 21°C
    41%
    11 կմ/ժ
  • Արցախ 16°C
    88%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 386.5001
  • Ռուբլի = 4.2038
  • Դոլար = 388

Կորոնավիրուսով վարակված 861 քաղաքացի սպասում է հոսպիտալացվելու իր հերթին. նախարարը ներկայացրեց համավարակի պատկերը

Կորոնավիրուսով վարակված 861 քաղաքացի սպասում է հոսպիտալացվելու իր հերթին. նախարարը ներկայացրեց համավարակի պատկերը

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ԱԺ առողջապահության և սոցիալական ու ֆինանսավարկային և բյուջետային hարցերի հանձնաժողովների համատեղ նիստին նշեց, որ առողջապահական բյուջեի մասով 2021-ին մի փոքր աճ է սպասում: 2020 թվականի հաստատված բյուջեն տարվա սկզբում եղել է 27.1 միլիարդ, իսկ 2021-համար նախատեսվում է 27.9 միլիարդ դրամ:

Ա.Թորոսյանը նշեց, որ կորոնավիրուսի թվերն օր օրի ավելի են ահագնանում:

«Բոլորս շատ լավ գիտենք, որ մենք ունենք կորոնավիրուսի ահագնացող մեծ թվեր: Այսօր ունենք նոր 1042 նոր դեպք՝ կատարված 2358 թեստերից, այսպիսով գումարային մեր թվերը ստացվում են 107 հազար 466, ինչը, իհարկե, շատ մեծ է: Ունեցել ենք 21 մահվան դեպք, մահերի ընդհանուր թիվը կրկին բարձր է»,- նշեց Թորոսյանը:

Առողջապահական համակարգը գերլարված և գերմոբիլիզացված վիճակում աշխատելով՝ որևէ թերացում չունի ռազմական գործողություններից տուժածներին պատշաճ բուժօգնություն ցուցաբերելու մասով:

«Կարող եմ ասել, որ 100 տոկոսով ծածկում ենք դաշտը, ավելին՝ ունենք նաև ռեզերվներ, այլ զարգացուների համար նույնիսկ»,- նշեց Թորոսյանը:

Քովիդ-19-ի դեպքում, ըստ նախարարի, պատկերն այլ է. չնայած մոբիլիզացիային, ունենք սահմանափակ ռեսուրսներ: Ռեսուրսներն օգտագործվում են ըստ ցուցումների:

«Դրանք պացիենտների առողջական վիճակն են՝ ծանրից դեպի ավելի թեթև: Այսինքն՝ մեր խնդիրն է հնարավորինս ծանր և ծայրահեղ ծանր պացիենտներին հոսպիտալացնել և օգնություն ցուցաբերել, իսկ ոչ ծանր և թեթև վիճակում գտնվող պացիենտներին փորձել բուժել տանը»,- նշեց Թորոսյանը՝ հավելելով, որ առավոտվա դրությամբ կա 861 քաղաքացի, որոնք սպասում են իրենց հերթին Քովիդ-19-ով ցուցված բուժօգնություն ստանալու:

Թեմայի այլ նորություններ