Կորոնավիրուսի նոր ռեկորդ՝ վերջին ամիսների համար. հաստատվել է 939 նոր դեպք
▲ Դեպի վեր
  • Երեվան 12°C
    71%
    7 կմ/ժ
  • Շիրակ 7°C
    76%
    2 կմ/ժ
  • Լոռի 9°C
    74%
    10 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    72%
    7 կմ/ժ
  • Արարատ 13°C
    47%
    16 կմ/ժ
  • Սյունիք 9°C
    95%
    3 կմ/ժ
  • Արմավիր 13°C
    71%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    72%
    10 կմ/ժ
  • Արագածոտն 11°C
    71%
    7 կմ/ժ
  • Կոտայք 9°C
    69%
    10 կմ/ժ
  • Արցախ 10°C
    90%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 387.7003
  • Ռուբլի = 4.25767
  • Դոլար = 387.905

Կորոնավիրուսի նոր ռեկորդ՝ վերջին ամիսների համար. հաստատվել է 939 նոր դեպք

Կորոնավիրուսի նոր ռեկորդ՝ վերջին ամիսների համար. հաստատվել է 939 նոր դեպք

Սեպտեմբերի 23-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 255 648 դեպք, որոնցից 237 855-ն` առողջացած, 5200-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 11396 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 669 977 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 5823 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 939 նոր դեպք: Ունենք 592 առողջացած, 19 մահվան դեպք:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1197 է:
 
Սեպտեմբերի 22-ին կատարվել է 43 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 4 դեպք է գրանցվել։
 
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 15 վարակակիր: Բժիշկները 2 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, իսկ թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում:
 
Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 12857 քաղաքացու հետազոտություն, որից 1129-ի մոտ արձանագրվել է թեստի դրական պատասխան։

Թեմայի այլ նորություններ