Կորոնավիրուսային վիճակն Արցախում վատանում է. Արտակ Բեգլարյանը չի բացառում պատվաստումը պարտադրող մեխանիզմների կիրառումը
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    51%
    4 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    76%
    6 կմ/ժ
  • Լոռի 9°C
    87%
    3 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    94%
    3 կմ/ժ
  • Արարատ 17°C
    45%
    12 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    88%
    5 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    51%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    82%
    3 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    51%
    4 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    53%
    10 կմ/ժ
  • Արցախ 11°C
    86%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 386.5001
  • Ռուբլի = 4.21976
  • Դոլար = 388

Կորոնավիրուսային վիճակն Արցախում վատանում է. Արտակ Բեգլարյանը չի բացառում պատվաստումը պարտադրող մեխանիզմների կիրառումը

Կորոնավիրուսային վիճակն Արցախում վատանում է. Արտակ Բեգլարյանը չի բացառում պատվաստումը պարտադրող մեխանիզմների կիրառումը

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանն ահազանգում է, որ կորոնավիրուսի համավարակի վիճակն Արցախում գնալով վատանում է: Վերջին տասն օրվա ընթացքում օրական տասնյակ նոր դեպքեր են արձանագրվում: Այժմ տարբեր բուժհիմնարկներում բուժում է ստանում ավելի քան 140 հիվանդ, որոնցից 76-ի վիճակը ծանր է, ներառյալ՝ 10 ծայրահեղ ծանր դեպք:

«Մեր բուժաշխատողները հսկայական աշխատանք են կատարում, սակայն մահճակալային ֆոնդի ծանրաբեռնվածությունը մոտենում է առավելագույն մակարդակի:

Վերջին օրերին ևս չորս մահ է գրանցվել, որից մեկը շուրջ 40 տարեկան կին էր՝ առանց ուղեկցող հիվանդությունների, բայց թոքերի բարձր տոկոսով ախտահարմամբ:
 
Ցավոք, մեզնից յուրաքանչյուրը, ու հատկապես մեր խոցելի հարազատները, կարող են լինել հաջորդ մահվան կամ ծայրահեղ ծանր դեպքի զոհը:
 
Ուստի, հորդորում եմ. 
 
1. Ամենուրեք պահպանել անվտանգության կանոնները՝ չվարակվելու և չվարակելու համար, ինչպես նաև հանրային անհանդուրժող վերաբերմունք ցուցաբերել անվտանգության կանոնները չպահպանող անձանց հանդեպ, քանի որ նրանք վտանգի տակ են դնում այլոց (այդ թվում՝ ձեր) կյանքն ու առողջությունը:
 
2. Առանց տատանվելու գնալ և պատվաստվել, քանի որ դա բազմապատիկ նվազեցնում է վարակվելու և հատկապես մահանալու և առողջությունը խեղելու հավանականությունը: Որքան էլ պատվաստումների մասին տարբեր տեղեկություններ լսեք, միևնույն է՝ անառարկելի փաստ է, որ բարձր տոկոսով պատվաստված հասարակություններում ծանր ու մահվան դեպքերը բազմապատիկ քիչ են:
 
Եվ այս ճշմարտությունը վկայում են նաև վերջին շաբաթվա ընթացքում ՌԴ-ում ու ԱՄՆ-ում իմ ունեցած փորձառությունը և զրույցները ծանրակշիռ մասնագետների հետ:
 
Ի դեպ, չեմ բացառում, որ վիճակի վատթարացման պարագայում մենք կարող ենք գնալ պատվաստումը որոշ չափով պարտադրող մեխանիզմների կիրառման, ինչպես արել և անում են բազմաթիվ զարգացած երկրներ:
 
3. Խուսափել մեծ կուտակումներով վայրեր այցելելուց:
 
4. Չտրվել գիտականորեն չապացուցված տեղեկություններին ու առասպելներին, քանի որ դրանք նույնքան վտանգավոր են ձեր կյանքի համար, որքան կորոնավիրուսը:
 
Առողջություն, զգոնություն ու ողջախոհություն եմ մաղթում ձեզ»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Արտակ Բեգլարյանը:
 

Թեմայի այլ նորություններ