ՀՀ կառավարությունը բնակչության 10 տոկոսի չափով կորոնավիրուսի պատվաստանյութ է պատվիրել
▲ Դեպի վեր
  • Երեվան 22°C
    46%
    6 կմ/ժ
  • Շիրակ 16°C
    59%
    24 կմ/ժ
  • Լոռի 16°C
    70%
    7 կմ/ժ
  • Տավուշ 17°C
    76%
    7 կմ/ժ
  • Արարատ 23°C
    32%
    4 կմ/ժ
  • Սյունիք 23°C
    56%
    13 կմ/ժ
  • Արմավիր 23°C
    46%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 16°C
    52%
    14 կմ/ժ
  • Արագածոտն 21°C
    46%
    6 կմ/ժ
  • Կոտայք 19°C
    46%
    7 կմ/ժ
  • Արցախ 22°C
    69%
    14 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20582
  • Դոլար = 388.01

ՀՀ կառավարությունը բնակչության 10 տոկոսի չափով կորոնավիրուսի պատվաստանյութ է պատվիրել

ՀՀ կառավարությունը բնակչության 10 տոկոսի չափով կորոնավիրուսի պատվաստանյութ է պատվիրել

Կորոնավիրուսի հետ կապված առողջապահական համակարգի ծանրաբեռնվածությունը գտնվում է տանելի վիճակում: Այդ մասին Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նշեց կառավարության նիստում: «Մենք երեկվանից չունենք քաղաքացիներ, որոնք գտնվում են ծանր վիճակում ու չենք կարողանում տեղավորել, հույս ունենք՝ իրավիճակը կպահպանվի», - ասաց նախարարը՝ ավելացնելով, որ դեռևս չեն մտածում մահճակալային ֆոնդը թեթևացնելու ուղղությամբ:

Անդրադառնալով պատվաստանյութի ձեռքբերման հարցին՝ նախարարն ասաց, որ ունեն վճարած կանխավճար պատվաստանյութ ձեռք բերելու համար։

«Մենք նախնական պատվիրել ենք մեր բնակչության տասը տոկոսի չափով՝ 300 հազար բնակչի հաշվարկով, մատակարարման ամսաթիվը տատանվում է գարնան կեսերի վրա», - ասաց Թորոսյանը՝ ավելացնելով, որ պատվաստանյութը ձեռք բերելու համար գնում են աշխարհին համընթաց։

Թեմայի այլ նորություններ