ՀՀ առողջապահության նախարարությունը հրապարակել է Երևանի շարժական պատվաստումային խմբերի ժամանակացույցը
▲ Դեպի վեր
  • Երեվան 15°C
    55%
    7 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    66%
    4 կմ/ժ
  • Լոռի 13°C
    61%
    4 կմ/ժ
  • Տավուշ 14°C
    67%
    7 կմ/ժ
  • Արարատ 16°C
    52%
    7 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    70%
    11 կմ/ժ
  • Արմավիր 16°C
    55%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 10°C
    65%
    9 կմ/ժ
  • Արագածոտն 14°C
    55%
    7 կմ/ժ
  • Կոտայք 12°C
    59%
    11 կմ/ժ
  • Արցախ 15°C
    68%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.21987
  • Դոլար = 388.01

ՀՀ առողջապահության նախարարությունը հրապարակել է Երևանի շարժական պատվաստումային խմբերի ժամանակացույցը

ՀՀ առողջապահության նախարարությունը հրապարակել է Երևանի շարժական պատվաստումային խմբերի ժամանակացույցը

Նոյեմբերի 19-ի ժամը 11:00-ի դրությամբ հանրապետությունում հաստատվել է կորոնավիրուսի 799 նոր դեպք: Իրականացվել է 8148 թեստավորում, առողջացել է 1903 քաղաքացի, արձանագրվել է մահվան 29 դեպք:
 
Այսպիսով՝ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 332 713 դեպք, որոնցից 301 856-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 22 243 պացիենտ:
 
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7212 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1402 է:
 
Ընդհանուր կատարվել է 2 289 360 թեստավորում:
 

ՀՀ առողջապահության նախարարությունը հրապարակել է Երևանի շարժական պատվաստումային խմբերի ժամանակացույցը:

Կինոթատրոն «Հայաստան»-ին հարակից այգի՝ 19.11.2021, 12։00-15։00,
 
Սասունցի Դավիթ արձանի մոտակա հրապարակ՝ 19.11.2021, ժամը 10։30-15։00,
 
Նուբարաշենի 11 փող. 6-րդ շենքի բակում գտնվող տաղավարի մոտ՝ 19.11.2021, ժամը 11։00-14։00,
 
Մետրոյի «Շենգավիթ» կայարանին հարակից տարածք՝ 20.11.2021, ժամը 11։00-14։00,
 
Գորգիսյանի անվան դպրոցին հարակից պուրակ՝ 20.11.2021, ժամը 11։00-14։00,
 
Դավիթաշենի այգու տարածքում՝ 20.11.2021, ժամը 11.00-15.00,
 
Շրջանցիկ թունելի տարածք՝ «Ձորակ» խնամքի կենտրոնի մոտ՝ 20.11.2021, ժամը 11։00-14։00:
 

 

Նոյեմբերի 18-ին կատարվել է 209 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 63 նոր դեպք է գրանցվել:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 109 վարակակիր: Բժիշկները 24 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 49-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։
 
2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 20 999 քաղաքացու հետազոտություն, որից 3402-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։
 
Արձանագրվել է 3 մահվան դեպք: 74-ամյա տղամարդը մահացել է կորոնավիրուսային հիվանդության հետևանքով, ում մոտ ախտորոշվել էր երիկամների սուր անբավարարություն, պոլիօրգան անբավարարություն:
 
73-ամյա տղամարդը մահացել է կորոնավիրուսային հիվանդության հետևանքով, ում մոտ ախտորոշվել էր սուր շնչական անբավարարություն, պոլիօրգան անբավարարություն:
 
92-ամյա տղամարդը մահացել է կորոնավիրուսային հիվանդության հետևանքով, ում մոտ ախտորոշվել էր երկկողմանի պոլիսեգմենտար թոքաբորբ, թոքերի 90% ախտահարում, սեպտիկ շոկ:
 
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու:
 
Տեղեկացնում ենք, որ անհրաժեշտ է հանրապետության բնակչությունը՝ օր առաջ պատվաստվի (COVID-19)-ի դեմ պատվաստանյութով՝ պահպանելով Ձեր և Ձեր հարազատների առողջությունը:
 
Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումները իրականացվում է ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ ամբուլատոր-պոլիկլինիկական բաժանմունքում՝ մինչև ժամը 19։00, «Արևիկ» բուժմիավորումում, «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ում, Ասկերանի, Մարտունու և Մարտակերտի շրջանային բուժմիավորումներում:

Թեմայի այլ նորություններ