Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 906 նոր դեպք
▲ Դեպի վեր
  • Երեվան 9°C
    81%
    6 կմ/ժ
  • Շիրակ 1°C
    100%
    7 կմ/ժ
  • Լոռի 6°C
    89%
    5 կմ/ժ
  • Տավուշ 6°C
    92%
    6 կմ/ժ
  • Արարատ 10°C
    65%
    1 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    83%
    6 կմ/ժ
  • Արմավիր 10°C
    81%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 3°C
    91%
    3 կմ/ժ
  • Արագածոտն 8°C
    81%
    6 կմ/ժ
  • Կոտայք 6°C
    75%
    9 կմ/ժ
  • Արցախ 9°C
    87%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.21987
  • Դոլար = 388.01

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 906 նոր դեպք

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 906 նոր դեպք

Հայաստանում սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 906 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 256554 դեպքի:

Այս մասին հայտնեցին ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնից:
 
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 1676198 վերջին մեկ օրում` 6221 նոր թեստավորում:
 
Փաստացի այս պահին բուժվում է 11612 պացիենտ. Մեկ օրում ավելացել է 216-ով:
 
Վերջին տվյալներով ապաքինվել է 238527 անձ` վերջին մեկ օրում 672 անձ:
 
Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 16 քաղաքացի, մահացածների թիվը 5216 է:
 
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1199 է:
 
Սեպտեմբերի 23-ին կատարվել է 54 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 4 դեպք է գրանցվել։
 
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 17 վարակակիր: Բժիշկները 3 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, իսկ թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում:
 
Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 12911քաղաքացու հետազոտություն, որից 1133-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

Թեմայի այլ նորություններ