Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 2413 նոր դեպք. ապաքինվել է 1324 քաղաքացի
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    55%
    11 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    87%
    6 կմ/ժ
  • Լոռի 10°C
    88%
    7 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    89%
    12 կմ/ժ
  • Արարատ 15°C
    54%
    2 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    82%
    5 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    55%
    13 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    89%
    2 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    55%
    11 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    66%
    8 կմ/ժ
  • Արցախ 11°C
    91%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20582
  • Դոլար = 388.01

Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 2413 նոր դեպք. ապաքինվել է 1324 քաղաքացի

Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 2413 նոր դեպք. ապաքինվել է 1324 քաղաքացի

 Հայաստանում նոյեմբերի 5-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 99563 դեպք, որոնցից 60135-ն` առողջացած: 

Այս մասին նշված է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում: 

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 37562 պացիենտ: Վերջին 24 ժամում արվել է 5405 թեստավորում, իսկ ընդհանուր առմամբ` 423485 թեստավորում:

Այսպիսով` կա կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 2413 նոր դեպք և 1324 առողջացած։

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 1476 (ավելացել է ևս 28-ով) դեպք: Արձանագրվել է նաև մահվան 1 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 390 է:

Թեմայի այլ նորություններ