Հայաստանում գերակշռում է Օմիկրոնի BA.5 տարբերակը
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    52%
    4 կմ/ժ
  • Շիրակ 16°C
    59%
    9 կմ/ժ
  • Լոռի 19°C
    59%
    10 կմ/ժ
  • Տավուշ 20°C
    62%
    5 կմ/ժ
  • Արարատ 21°C
    43%
    9 կմ/ժ
  • Սյունիք 24°C
    52%
    10 կմ/ժ
  • Արմավիր 21°C
    52%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 16°C
    51%
    16 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    52%
    4 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    52%
    12 կմ/ժ
  • Արցախ 23°C
    57%
    11 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20582
  • Դոլար = 388.01

Հայաստանում գերակշռում է Օմիկրոնի BA.5 տարբերակը

Հայաստանում գերակշռում է Օմիկրոնի BA.5 տարբերակը

ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը ֆեյսբուքի իր պաշտոնական էջում երեկ հայտնել է, որ, համագործակցելով Գիտությունների ազգային ակադեմիայի մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի և Հայ-Ռուսական համալսարանի հետ, շարունակում է իրականացրել կորոնավիրուսային հիվանդությունով ՊՇՌ դրական արդյունքով պացիենտների նմուշների մոլեկուլյար-գենետիկ հետազոտություններ:

«Հետազոտությունների արդյունքում հայտնաբերվել են հետևյալ տարբերակները՝ B 1.1.529 (Օմիկրոնի սկզբնական տարբերակը), BA.2 («Ստելս» տարբերակը),  BA.4 և BA.5, որը գերակշռում է ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում։

Հաշվի առնելով համաճարակային իրավիճակը` առողջապահության նախարարությունը ևս մեկ անգամ կոչ է անում շարունակել պահպանել հակահամաճարակային կանոնները և պատվաստվել, քանի որ պարբերաբար ի հայտ եկող նոր շտամների՝ մասնավորապես «Օմիկրոնի» համատեքստում, հատկապես կարևորվում են պատվաստումները՝ այդ թվում խթանիչ դեղաչափերով»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Թեմայի այլ նորություններ