Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 726 նոր դեպք, ապաքինվել է 824 մարդ
▲ Դեպի վեր
  • Երեվան 12°C
    76%
    4 կմ/ժ
  • Շիրակ 5°C
    87%
    4 կմ/ժ
  • Լոռի 7°C
    91%
    4 կմ/ժ
  • Տավուշ 7°C
    93%
    4 կմ/ժ
  • Արարատ 13°C
    60%
    10 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    93%
    4 կմ/ժ
  • Արմավիր 13°C
    76%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 3°C
    95%
    3 կմ/ժ
  • Արագածոտն 11°C
    76%
    0 կմ/ժ
  • Կոտայք 9°C
    69%
    12 կմ/ժ
  • Արցախ 10°C
    92%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.21987
  • Դոլար = 388.01

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 726 նոր դեպք, ապաքինվել է 824 մարդ

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 726 նոր դեպք, ապաքինվել է 824 մարդ

Ապրիլի 13-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 204053 դեպք, որոնցից 183660-ն` առողջացած, 3775-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 15663 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 909604 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 3427 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 726 նոր դեպք: Ունենք 824 առողջացած և 22 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 955 է:

Արցախում կատարված 61 թեստավորման  արդյունքում ապրիլի 12-ին հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 9 դեպք: Այս մասին տեղեկացնում Արցախի առողջապահության նախարարությունից՝ մանրամասնելով, որ վարակակիրները նախկինում հաստատված օջախների կոնտակտավորներ են:

«Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 37 վարակակիր, իսկ թեթև հիվանդները ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:

Արցախում այս տարվա ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 5 218 քաղաքացու հետազոտություն, որից 677-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան»,-հայտնում են Արցախի առողջապահության նախարարությունից՝ հորդորելով հետևել առողջապահական ցուցումներին նոր բռնկումներից խուսափելու և կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար:

Թեմայի այլ նորություններ