Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 669 նոր դեպք, ապաքինվել է 586 մարդ
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    42%
    7 կմ/ժ
  • Շիրակ 11°C
    66%
    4 կմ/ժ
  • Լոռի 14°C
    56%
    4 կմ/ժ
  • Տավուշ 15°C
    64%
    10 կմ/ժ
  • Արարատ 17°C
    47%
    10 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    68%
    12 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    42%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    59%
    9 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    42%
    7 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    54%
    11 կմ/ժ
  • Արցախ 16°C
    66%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.21987
  • Դոլար = 388.01

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 669 նոր դեպք, ապաքինվել է 586 մարդ

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 669 նոր դեպք, ապաքինվել է 586 մարդ

Սեպտեմբերի 10-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 247 666 դեպք, որոնցից 231 406-ն` առողջացած, 4979-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10111 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 600 933 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 6783 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 669 նոր դեպք: Ունենք 586 առողջացած, 11 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1170 է:

Սեպտեմբերի 9-ին կատարվել է 143 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 3 դեպք է գրանցվել։
 
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 22 վարակակիր: Բժիշկները 4 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:
 
Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 12114 քաղաքացու հետազոտություն, որից 1083-ի մոտ արձանագրվել է թեստի դրական պատասխան։

Թեմայի այլ նորություններ