Հաստատվել է COVID-19-ի 984 նոր դեպք, ապաքինվել է 2 478 քաղաքացի
▲ Դեպի վեր
  • Երեվան 19°C
    40%
    7 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    54%
    15 կմ/ժ
  • Լոռի 12°C
    84%
    4 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    96%
    10 կմ/ժ
  • Արարատ 20°C
    43%
    13 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    90%
    8 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    37%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    94%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 18°C
    40%
    7 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    56%
    9 կմ/ժ
  • Արցախ 15°C
    88%
    2 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20481
  • Դոլար = 388.01

Հաստատվել է COVID-19-ի 984 նոր դեպք, ապաքինվել է 2 478 քաղաքացի

Հաստատվել է COVID-19-ի 984 նոր դեպք, ապաքինվել է 2 478 քաղաքացի

Հայաստանում նոյեմբերի 17-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 118 870 դեպք, որոնցից 78 343-ն` առողջացած, 1811-ը՝ մահվան ելքով: Այս մասին նշված է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 38 253 բուժառու: Վերջին 24 ժամում արվել է 2 530 թեստավորում, իսկ ընդհանուր առմամբ` 468 081 թեստավորում: Այսպիսով` կա կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 984 նոր դեպք, 2 478 առողջացած և 23 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 9 դեպք, երբ բուժառուներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 463 է:

Թեմայի այլ նորություններ