Դպրոցներում համավարակի կանոնների խիստ պահպանումը պարտադիր է․ ՀՀ վարչապետ
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    87%
    2 կմ/ժ
  • Շիրակ 7°C
    93%
    6 կմ/ժ
  • Լոռի 7°C
    96%
    3 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    94%
    4 կմ/ժ
  • Արարատ 12°C
    86%
    3 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    100%
    9 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    87%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 2°C
    100%
    3 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    87%
    2 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    81%
    2 կմ/ժ
  • Արցախ 10°C
    99%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 388.3008
  • Ռուբլի = 4.24338
  • Դոլար = 387.646

Դպրոցներում համավարակի կանոնների խիստ պահպանումը պարտադիր է․ ՀՀ վարչապետ

Դպրոցներում համավարակի կանոնների խիստ պահպանումը պարտադիր է․ ՀՀ վարչապետ

«Համավարակի նվազման դինամիկան խախտելու առաջիկա ամենամեծ ռիսկը հանրակրթական դպրոցների բացումն է։ Դպրոցների անվտանգ գործունեության վերաբերյալ կայացվել են որոշումներ։ Սահմանված կանոններով պահանջվում է, որ երեխաները դպրոցներում պետք է դիմակներ կրեն, որը հանրության կողմից միանշանակ չի ընդունվում։ Ես ուզում եմ արձանագրել հետևյալը՝ մենք հիմա պարտադրված ենք անել այնպիսի քայլեր, որոնք կբացառեն հակահամաճարակային նոր ճգնաժամի վերադարձը»,-կառավարության նիստում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով համավարակի իրավիճակին և հանրակրթական դպրոցների բացման գործընթացին։ Այս մասին InterLur.com լրատվական գործակալությունը տեղեկացավ ՀՀ ԿԳՄՍՆ լրատվության բաժնից։

Վարչապետի խոսքով՝ ընդունված կանոնների պահպանումը պարտադիր է, որովհետև դրանց վերջնական նպատակը սահմանափակումների ռեժիմը թուլացելն է։ Նա նաև նշել է, որ իրականացվելու է մոնիթորինգ, և հաշվի առնելով արդյունքները՝ կկայացվեն նոր որոշումներ, որպեսզի մեր երեխաները օր առաջ ազատ լինեն և կարողանան առանց դիմակի դպրոց գնալ։

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը նույնպես շեշտել է, որ ուսումնական հաստատություններում սահմանված կանոնների պահպանումը առաջնային նշանակություն ունի, այլապես կարող է վարակի տարածումն ակտիվանալ, որը կվնասի նաև ուսումնական գործընթացի կազմակերպմանը: «Մենք ինքներս շահագրգռված ենք, որ կրթական համակարգի համար սահմանված առողջապահական կանոնները մեղմացվեն, բայց այս փուլում պետք է անենք ամեն ինչ՝ կանոնները խստորեն պահելու համար։ Կան որոշակի մտավախություններ, որ դպրոցների բացվելուց հետո համաճարարակյին իրավիճակը կարող է փոխվել։ Մենք հույս ունենք, որ սահմանված կանոնները պահելու դեպքում, որոշ ժամանակ անց գնալու ենք կանոնների մեղմացման։ Ակնկալում ենք հատկապես ծնողների, նաև ուսուցիչների և աշակերտների աջակցությունն այս հարցում»,- նշել է նախարարը։

Նա նաև հավելել է, որ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մեծապես ծանրաբեռնված է համավարակի պայմանենրում ուսումնական գործընթացի շարունակականությունն ապահավելու խնդրով և ստիպված է եղել հանակրթության համակարգում իրավական ակտերի զգալի մասում փոփոխություններ կատարել և տալ նոր կարգավորումներ։
Առողջապահության նախարարի տեղակալը զեկուցել է, որ այժմ կատարվում է հանրակրթական դպրոցներում աշխատող մանկավարժների համատարած թեստավորում՝ ուսումնական գործընթացին ընդառաջ։

Թեմայի այլ նորություններ