COVID-19-ով ախտահարվածների թիվն աշխարհում գերազանցել Է 68 միլիոնը. Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 1138 նոր դեպք. ապաքինվել է 1385 քաղաքացի
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    82%
    15 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    93%
    7 կմ/ժ
  • Լոռի 10°C
    94%
    6 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    94%
    7 կմ/ժ
  • Արարատ 12°C
    74%
    7 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    76%
    13 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    82%
    15 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    95%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    82%
    15 կմ/ժ
  • Կոտայք 9°C
    83%
    5 կմ/ժ
  • Արցախ 15°C
    72%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20582
  • Դոլար = 388.01

COVID-19-ով ախտահարվածների թիվն աշխարհում գերազանցել Է 68 միլիոնը. Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 1138 նոր դեպք. ապաքինվել է 1385 քաղաքացի

COVID-19-ով ախտահարվածների թիվն աշխարհում գերազանցել Է 68 միլիոնը. Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 1138 նոր դեպք. ապաքինվել է 1385 քաղաքացի

COVID-19 կորոնավիրուսի համավարակի սկսվելուց ի վեր ախտահարվածների թիվն աշխարհում դեկտեմբերի 9-ին Երեւանի ժամանակով ժամը 05:50-ի դրությամբ հասել Է 68 մլն 161 հազար 156-ի: Այդ մասին հաղորդել Է ԱՄՆ-ի Ջոնս Հոփքինսի համալսարանը: Նրա տվյալներով՝ ընդամենը կորոնավիրուսի հետ կապված հիվանդություններից աշխարհում մահացել Է 1 մլն 555 հազար 138 մարդ, բուժվել Է 43 մլն 889 հազար 842-ը: Հիվանդացածների եւ մահացածների թվաքանակով առաջատարը Միացյալ Նահանգներն Է, որտեղ գրանցվել Է COVID-19-ով վարակման 15 մլն 159 հազար 237 դեպք եւ 286 հազար 189 մահվան ելք, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Հայաստանում դեկտեմբերի 9-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 144066 դեպք, որոնցից 120532-ն` առողջացած: Այս մասին նշված է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 20540 բուժառու: Վերջին 24 ժամում արվել է 3306 թեստավորում, իսկ ընդհանուր առմամբ` 535833 թեստավորում: Այսպիսով` կա կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 1138 նոր դեպք և 1385 առողջացած։

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 2393 (ավելացել է ևս 21-ով) դեպք: Արձանագրվել է նաև մահվան 4 դեպք, երբ բուժառուների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 601 է:

Թեմայի այլ նորություններ