Արցախում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 37, մահվան՝ 1 նոր դեպք
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    28%
    7 կմ/ժ
  • Շիրակ 11°C
    62%
    19 կմ/ժ
  • Լոռի 12°C
    75%
    9 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    78%
    8 կմ/ժ
  • Արարատ 21°C
    29%
    6 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    88%
    6 կմ/ժ
  • Արմավիր 21°C
    28%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    71%
    10 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    28%
    7 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    42%
    5 կմ/ժ
  • Արցախ 13°C
    84%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.22393
  • Դոլար = 388.01

Արցախում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 37, մահվան՝ 1 նոր դեպք

Արցախում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 37, մահվան՝ 1 նոր դեպք

Հոկտեմբերի 26-ին կատարվել է 169 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 37 նոր դեպք է գրանցվել:

Վարակակիրներից 21-ը Ստեփանակերտ քաղաքի, 6-ը՝ Մարտակերտի, 3-ը՝ Ասկերանի, 2-ը՝ Մարտունու շրջանների բնակիչներ են և 5-ը՝ ՀՀ քաղաքացի:
 
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 145 վարակակիր: Բժիշկները 18 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 70-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում:
 
Ունենք 1 մահվան դեպք։ Հիվանդը 68-ամյա կինը մահացել է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հետևանքով, ում մոտ ախտորոշվել էր երկկողմանի պոլիսեգմենտար թոքաբորբ, կրծքավանդակի հետին մասի սարկոմա, պրոգրեսիվ պոլիօրգան անբավարարություն:
 
Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 16057 քաղաքացու հետազոտություն, որից 1763-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

Թեմայի այլ նորություններ