Արցախում տարին ավարտում են բնակարանամուտով. ԱՀ կառավարության, «Հայաստան» համահայկական հիմնադրամի և ՀՀ կառավարության համատեղ ծրագիրը
▲ Դեպի վեր
  • Երեվան 22°C
    23%
    6 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    62%
    20 կմ/ժ
  • Լոռի 13°C
    78%
    8 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    88%
    11 կմ/ժ
  • Արարատ 23°C
    40%
    13 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    83%
    7 կմ/ժ
  • Արմավիր 23°C
    23%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    64%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 21°C
    23%
    6 կմ/ժ
  • Կոտայք 19°C
    48%
    9 կմ/ժ
  • Արցախ 15°C
    83%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 386.5001
  • Ռուբլի = 4.21976
  • Դոլար = 388

Արցախում տարին ավարտում են բնակարանամուտով. ԱՀ կառավարության, «Հայաստան» համահայկական հիմնադրամի և ՀՀ կառավարության համատեղ ծրագիրը

Արցախում տարին ավարտում են առաջին մեծ բնակարանամուտով:

«Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով զոհված հարազատ ունեցող, տեղահանված և սոցիալական այլ կարգավիճակ ունեցող առաջին ընտանիքները Ստեփանակերտի նորակառույց թաղամասում ստացել են կահավորված բնակարաններ՝ այսպիսով տալով մեծ ծրագրի պաշտոնական մեկնարկը:

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը նշել է, որ առաջիկա օրերին և գալիք տարիներին այսօրինակ արարողությունները դառնալու են հաճախակի:

«Արցախը հայկական ու հարատև պահելու հիմնական նախապայմանը մեր այստեղ ապրելն ու արարելն է: Ուստի, մեր հայրենի հողում տուն կառուցելու ԱՀ կառավարության ծրագիրը միայն ընդլայնվելու է՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի, ՀՀ կառավարության և համայն հայության աջակցությամբ», – հայտարարել է Հարությունյանը:

Ավելի վաղ Հարությունյանը ևս մեկ տեսանյութ էր հրապարակել, նշելով, որ Ամանորին առաջին հերթին երեխաներն են սպասում։ Իսկ հետպատերազմյան այս ծանր տրամադրությունը փոքր-ինչ թոթափելու լավագույն միջոցը նրանց տոն պարգևելն է ու նաև հանուն նրանց ապրել շարունակելը: Այս իմաստով Հարությունյանը կարևորել է այդ նպատակին ուղղված բազմաթիվ նախաձեռնություններ տարբեր կազմակերպությունների ու խմբերի կողմից, որոնց շարքերում է նաև «Հայեր, միացեք» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ և Արցախում ռուսական խաղաղապահ առաքելության զորակազմի աջակցությամբ Արցախի մի շարք համայնքներում մանուկների համար ամանորյա հանդեսների կազմակերպումը:

Թեմայի այլ նորություններ