Զոհված ազատամարտիկ Սեյրան Հարությունյանի հիշատակին նվիրված մրցաշար է մեկնարկել
▲ Դեպի վեր
  • Երեվան 22°C
    25%
    6 կմ/ժ
  • Շիրակ 17°C
    39%
    6 կմ/ժ
  • Լոռի 17°C
    46%
    7 կմ/ժ
  • Տավուշ 15°C
    74%
    13 կմ/ժ
  • Արարատ 22°C
    31%
    11 կմ/ժ
  • Սյունիք 17°C
    68%
    10 կմ/ժ
  • Արմավիր 22°C
    24%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 13°C
    49%
    13 կմ/ժ
  • Արագածոտն 20°C
    24%
    4 կմ/ժ
  • Կոտայք 18°C
    36%
    8 կմ/ժ
  • Արցախ 16°C
    75%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 386.5001
  • Ռուբլի = 4.21987
  • Դոլար = 388.01

Զոհված ազատամարտիկ Սեյրան Հարությունյանի հիշատակին նվիրված մրցաշար է մեկնարկել

Զոհված ազատամարտիկ Սեյրան Հարությունյանի հիշատակին նվիրված մրցաշար է մեկնարկել

Այսօր՝ սեպտեմբերի 8-ին, Ստեփանակերտի Ստեփան Շահումյանի անվան Հանրապետական մարզադաշտում մեկնարկել է ՀՀ աթլետիկայի բազմակի չեմպիոն, զոհված ազատամարտիկ Սեյրան Հարությունյանի հիշատակին նվիրված մրցաշար:

ԱՀ թեթև աթլետիկայի ֆեդերացիայի փոխնախագահ, ՀՀ և ԱՀ վաստակավոր մարզիչ Արտո Առստամյանի խոսքով ՝ հուշամրցաշարին կմասնակցեն Ստեփանակերտ և Կապան քաղաքների, Ասկերան, Մարտունի և Մարտակերտ շրջկենտրոնների թիմերը:

Բնութագրությունը հասանալի չէ

«Արցախցիների մարտնչող ոգին անկոտրում է և բարեհաջող ապագայի հանդեպ հավատով առլեցուն: Այս հուշամրցաշարի կազմակերպումը դրա առհավատչյան է՝ նվիրված 2020 թվականի 44-օրյա պատերազմում զոհված մեր նահատակների հիշատակին: Մրցաշարի շրջանակներում կանցկացվեն տղաների և աղջիկների միջև վազքի ու հեռացատկի մրցումներ: Մասնակիցները կպարգևատրվեն պատվոգրերով, իսկ մրցանակային առաջին, երկրորդ և երրորդ տեղեր զբաղեցրածները՝ դրամական պարգևներով», - «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ա.Առստամյանը:

Բնութագրությունը հասանալի չէ

Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ, Եվրոպայի բազմակի չեմպիոն Ռոբերտ Էմմիյանի համոզմամբ՝ հայ մարզիկներկ առջև մեծ հեռանկարներ կան, և պետք է ամեն ինչ անեն, որ այս մրցումներին Հանրապետության բոլոր քաղաքներից, մարզերից մասնակիցներ լինեն, իսկ ձգտումը անցկացվող հուշամրցաշարերը միջազգային դարձնելն է:

Բնութագրությունը հասանալի չէԲնութագրությունը հասանալի չէ

Մարտակերտի թիմի մասնակից Գևորգ Գաբրիելյանը մեզ հետ զրույցում կարևորեց այն փաստը, որ հուշամրցաշարը նվիրված է ազատամարտիկ Սեյրան Հարությունյանի հիշատակին:

Բնութագրությունը հասանալի չէ

«Մենք մեծ պատասխանատվությամբ ենք վերաբերում այս մրցաշարին և ակնկալում ենք մեծ հաղթանակներ ու գոհացուցիչ արդյունքներ: Մրցակիցներին մաղթում եմ հաջողություն, ինքս շարժվում եմ «կհաղթի ուժեղը» կարգախոսով»,- նշեց Գ. Գաբրիելյանը:

Բնութագրությունը հասանալի չէԲնութագրությունը հասանալի չէԲնութագրությունը հասանալի չէԲնութագրությունը հասանալի չէ

Հուշամրցաշարին ներկա էին զոհված ազատամարտիկի մայրը՝ Աիդա Հարությունյանը, պաշտոնատար անձինք, ՀՀ-ից ժամանած մարզիկներ և մարզիչներ, ոլորտի ներկայացուցիչներ:

Թեմայի այլ նորություններ