Զոհված 104 զինծառայողների ընտանիքների արդեն հատուցումներ են տրամադրվել․ Ավետիքյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    43%
    7 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    87%
    11 կմ/ժ
  • Լոռի 15°C
    71%
    18 կմ/ժ
  • Տավուշ 17°C
    71%
    7 կմ/ժ
  • Արարատ 21°C
    44%
    19 կմ/ժ
  • Սյունիք 23°C
    53%
    8 կմ/ժ
  • Արմավիր 21°C
    43%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 14°C
    53%
    31 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    43%
    7 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    53%
    26 կմ/ժ
  • Արցախ 22°C
    63%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20582
  • Դոլար = 388.01

Զոհված 104 զինծառայողների ընտանիքների արդեն հատուցումներ են տրամադրվել․ Ավետիքյան

Զոհված 104 զինծառայողների ընտանիքների արդեն հատուցումներ են տրամադրվել․ Ավետիքյան

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամն այս պատերազմում զոհված 104 զինծառայողների ընտանիքների արդեն հատուցումներ է տրամադրել։ Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանը։

Նրա խոսքով՝ մինչ պատերազմը հիմնադրամն ուներ 416 շահառու ընտանիքներ։ Ավետիքյանը հայտարարեց, որ այսօր եւս հիմնադրամի գործադիր հանձնաժողովի նիստ է տեղի ունենալու, որի ընթացքում կընդունվեն մի քանի տասնյակ նոր հատուցումներ տրամադրելու վերաբերյալ որոշումներ։

«Ապագայի համար մենք պլանավարում ենք, որ յուրաքանչյուր շաբաթ ունենանք մի քանի տասնյակ հատուցում»,- նշեց նա։

Անդրադառնալով խնդրին, որ հիմնադրամի հատուցումների գործընթացը որոշակիորեն երկար է տեւում, Ավետիքյանն ասաց, թե այն օբյեկտիվ հիմնավորում ունի․ «Ընտանեկան կապերը պետք է որոշվեն, ծնողական, ամուսնական կապերը պետք է հաստատվեն, դրա համար պետք է հավաքագրվի համապատասխան փաստաթղթային փաթեթ, դիմումներ։ Այս պահին գործընթացում ներգրավված են մարզպետարաններն ու Երեւանում վարչական շրջանները, որպեսզի մեր զոհված, անհայտ կորած, կամ հաշմանդամ զինծառայողների փաստաթղթային գործընթացին աջակցեն»։

Նա հիշեցրեց, որ հիմնադրամի շահառուների շրջանակը հստակ է՝ զոհվածների կամ անհայտ կորածների ծնողները, ամուսինը կամ կինը, երեխաները, բացառիկ դեպքերում կարող են լինել նաեւ քույրը կամ եղբայրը։

Իսկ ինչ վերաբերում է վիրավոր զինծառայողներին, հիմնադրամի տնօրենի խոսքով՝ դա ավելի երկարատեւ ու շարունակական գործընթաց է։ Քանի որ վիրավոր զինծառայողը դեռ պետք է բուժվի, որոշակի չափով վերականգնի անռողջությունը, ապա անցնի համապատասխան փորձաքննություն, որի հիման վրա նրան տրվում է հաշմանդամության առաջին կամ երկրորդ կարգ, որից հետո միայն զինծառայողը դառնում է հիմնադրամի շահառու։

Նա հիշեցրեց, որ զոհված, անհայտ կորած կամ առաջին կարգի հաշմանդամություն ձեռքբերած զինծառայողներին կամ նրանց ընտանիքներին միանվագ տրվում է 10 միլիոն դրամ ֆինանսական հատուցում, այնուհետեւ յուրաքանչյուր ամիս՝ 20 տարի շարունակ, հիմնադրամը վճարում է 200-300 հազար դրամ՝ կախված նրանից ժամկետային զինծառայող է, պայմանագրային, թե՝ սպա։

Երկրորդ կարգի հաշմանդամություն ունեցող զինծառայողը միանվագ կստանա 5 միլիոն դրամ, այնուհետեւ կրկին 20 տարի շարունակ 100-200 հազար դրամ ամսական հատուցում։ Եթե զինծառայողն ունի երեք եւ ավելի երեխաներ, ապա այդ երեխաների համար հիմնադրամը լրացուցիչ 100 հազար դրամ կվճարի։

Ավետիքյանի խոսքով՝ Հայաստանում չկա մի պաշտոնյա, որը կարող է հստակ թվեր նշել, թե այս պատերազմի հետեւանքով որքան կավելանա հիմնադրամի շահառուների թիվը։ Իսկ այն թվերը, որոնք տարբեր մարդիկ հրապարակում են այս պահին միայն կանխատեսումներ են։

«Վերջնական հայտնի չէ, ո՛չ զոհված, ո՛չ անհայտ կորած զինծառայողների թիվը, հստակություն չկա նաեւ վիրավորների վիճակի հետ կապված։ Փաստ է այն, որ այս թիվը մի քանի հազար է լինելու, թե քանի հազար՝ պարզ չէ»,- նշեց նա։

Հիմնադրամի տնօրենն ընդգծեց՝ ստացվող 1000 դրամներով ի վիճակի չեն լինի այս թվերի սահմաններում կատարել հատուցումները. «Կարեւոր է այն դարձնել 3000 դրամ, կարեւոր է միանալ հիմնադրամի նախաձեռնություններին, ինչպես, օրինակ, «Մեկը դարձնենք երկու» կամ մեկ միլիոն մարդու նախաձեռնությունը, որով մենք առաջարկում ենք աշխարհում գտնել մեկ միլիոն մարդ, որը յուրաքանչյուր ամիս կնվիրաբերի 25 հազար դրամ կամ համարժեք գումար»։

Նրա խոսքով՝ աշխարհի տարբեր երկրներում մի շարք նախաձեռնություններ են արվում գումարներ հանգանակելու եւ հիմնադրամին փոխանցելու համար։

«Այս պարտավորությունը ստանձնված է ամբողջ հասարակության կողմից, երբ տղաները կռվում էին եւ պաշտպանում էին հայրենիքը, վստահ էին, որ եթե իրենց մի բան պատահի, ամբողջ հասարակությունն ու պետությունը կանգնելու են իրենց ընտանիքների կողքին։ Բոլորը պետք է աշխատեն հիմնադրամի համար միջոցներ գեներացնելու նպատակով»,- հայտարարեց Ավետիքյանը։

Թեմայի այլ նորություններ