Զեկույցները պետք է ճշգրիտ լինեն Ադրբեջանի և Թուրքիայի պատերազմական հանցագործությունները փաստագրելիս. Փալոն
▲ Դեպի վեր
  • Երեվան 22°C
    23%
    6 կմ/ժ
  • Շիրակ 16°C
    39%
    7 կմ/ժ
  • Լոռի 15°C
    60%
    6 կմ/ժ
  • Տավուշ 15°C
    77%
    13 կմ/ժ
  • Արարատ 23°C
    30%
    13 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    73%
    8 կմ/ժ
  • Արմավիր 23°C
    23%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 12°C
    48%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 21°C
    23%
    6 կմ/ժ
  • Կոտայք 19°C
    40%
    7 կմ/ժ
  • Արցախ 15°C
    77%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 386.5001
  • Ռուբլի = 4.21976
  • Դոլար = 388

Զեկույցները պետք է ճշգրիտ լինեն Ադրբեջանի և Թուրքիայի պատերազմական հանցագործությունները փաստագրելիս. Փալոն

Զեկույցները պետք է ճշգրիտ լինեն Ադրբեջանի և Թուրքիայի պատերազմական հանցագործությունները փաստագրելիս. Փալոն

Երեկ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ստորագրել է 2022 ֆինանսական տարվա ԱՄՆ պաշտպանական բյուջեն, որի 1302-րդ կետը վերաբերում է հայ-ադրբեջանական հակամարտությանը։  ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Ֆրանկ Փալոնն իր թվիթերյան էջում գրառում է արել` անդրադառնալով այդ փաստաթղթին:

«Ազգային պաշտպանության մասին օրենքը, որը ստորագրեց Բայդենը, կարևոր դրույթներ է ներառում, որոնք ուղղված են Ադրբեջանին և Թուրքիային պատասխանատվության ենթարկելուն Արցախում կատարած ռազմական հանցագործությունների համար: Ես պնդելու եմ, որ պահանջվող զեկույցները ճշգրիտ լինեն այդ հանցագործությունները փաստագրելիս»,–գրել է Փալոնը։

ԱՄՆ պաշտպանության բյուջեի մասին օրենքում ասվում է, որ ԱՄՆ պաշտպանության նախարարությունը փաստաթղթի ուժի մեջ մտնելուց ոչ ուշ, քան 180 օր հետո պետք է Կոնգրեսին զեկույց ներկայացնի 2020 թվականի 44-օրյա պատերազմի մասին։

Զեկույցը պետք է ներառի ԱՄՆ-ի սպառազինության համակարգերի կամ տեխնոլոգիաների կիրառման գնահատական, հակամարտության օտարերկրյա դերակատարների ներգրավվածության մասին տեղեկատվություն, ներառյալ ռազմական գործողությունների, հարվածների, օտարերկրյա ռազմական տեխնիկայի վաճառքի նկարագրությունը, օտարերկրյա պետությունների դիվանագիտական ​​ներգրավվածությունը հակամարտությունից առաջ, ընթացքում և հետո, և հակամարտող կողմերի փորձերը՝ հավաքագրելու օտարերկրյա վարձկանների կամ մասնավոր անձանց և ներգրավելու ռազմական կազմակերպությունների։

Տեքստում նշվում է, որ հակամարտող կողմերը պետք է կատարեն 2020 թվականի նոյեմբերի 9-ի համաձայնագրով և միջազգային իրավունքով ստանձնած պարտավորությունները՝ ներառյալ բոլոր ռազմագերիների և կալանավորված քաղաքացիական անձանց ազատ արձակումը։

Հակամարտության կողմերը պետք է ձեռնպահ մնան ուժի կիրառումից և դրա կիրառման սպառնալիքից՝ վիճելի հարցերին դիվանագիտական ​​լուծումներ գտնելու համար։ Նշվում է, որ ԱՄՆ-ը կհամագործակցի հակամարտող կողմերի հետ՝ կրկնապատկելով իր ջանքերը Մինսկի խմբի հովանու ներքո։

Թեմայի այլ նորություններ