«Յուրաքանչյուր ոք, ով կարծում է, որ Արցախը պետք է մնա հայկական, ունի անելիք». Արտակ Բեգլարյանը՝ Նյու Յորքում և Նյու Ջերսիում
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    37%
    6 կմ/ժ
  • Շիրակ 14°C
    51%
    2 կմ/ժ
  • Լոռի 16°C
    53%
    1 կմ/ժ
  • Տավուշ 14°C
    70%
    12 կմ/ժ
  • Արարատ 20°C
    38%
    12 կմ/ժ
  • Սյունիք 17°C
    67%
    12 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    37%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 12°C
    54%
    10 կմ/ժ
  • Արագածոտն 18°C
    30%
    4 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    46%
    12 կմ/ժ
  • Արցախ 16°C
    69%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.21987
  • Դոլար = 388.01

«Յուրաքանչյուր ոք, ով կարծում է, որ Արցախը պետք է մնա հայկական, ունի անելիք». Արտակ Բեգլարյանը՝ Նյու Յորքում և Նյու Ջերսիում

«Յուրաքանչյուր ոք, ով կարծում է, որ Արցախը պետք է մնա հայկական, ունի անելիք». Արտակ Բեգլարյանը՝ Նյու Յորքում և Նյու Ջերսիում

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը նոյեմբերի 13-14-ին մի շարք հանդիպումներ է ունեցել Նյու Յորքի և Նյու Ջերսիի հայկական համայնքների հետ՝ և՛ լայն կազմով, և՛ առանձին համայնքային կազմակերպությունների ղեկավար կազմերի:

Հանդիպումների ժամանակ պետական նախարարը, շնորհակալություն հայտնելով տարիներ շարունակ Արցախի հանդեպ Սփյուռքի ցուցաբերած սրտացավության համար, ներկայացրել է ընթացիկ իրավիճակն ու ապագայի ծրագրերը: Նա ընդգծել է, որ առկա մարտահրավերները համատեղ հաղթահարելու համար անհրաժեշտ է երկարատև ու միասնական աշխատանք՝ մեծապես փոխելով Սփյուռքի ներգրավվածության ձևաչափերն ու աջակցության տեսակները:

«Անհրաժեշտ է թոթափել հիասթափությունը և լծվել խելացի ու համբերատար ջանքերի իրականացմանը, ինչպես նաև անցյալի սխալների վերլուծության հիման վրա ապագայի պլանավորմանն ու կերտմանը: Անկախ վստահության առկա ճգնաժամից ողջ հայության մեջ՝ բոլորը կարող են լուծումներ ու մեխանիզմներ գտնել Հայրենիքի վերականգնմանն ու զարգացմանը նպաստելու հարցում: Յուրաքանչյուր ոք, ով կարծում է, որ Արցախը պետք է մնա հայկական, ունի անելիք»,- նշել է Արտակ Բեգլարյանը:

Անմիջական մթնոլորտում տեղի ունեցած մտքերի փոխանակման ընթացքում պետական նախարարը պատասխանել է Արցախի ներկա ու ապագա անվտանգությանը, ժողովրդագրությանը, տնտեսությանն ու այլ ոլորտներին առնչվող բազմաթիվ հարցերի:

Թեմայի այլ նորություններ