Ընկերը զանգեց, ասաց՝ եթե գալու ես, ընտանիքդ ապահով տեղ տար, սա էն կռիվների նման չէ․ շուշեցի կինն օգնություն է ակնկալում
▲ Դեպի վեր
  • Երեվան 15°C
    88%
    9 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    67%
    28 կմ/ժ
  • Լոռի 11°C
    89%
    11 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    87%
    8 կմ/ժ
  • Արարատ 16°C
    66%
    10 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    80%
    3 կմ/ժ
  • Արմավիր 16°C
    88%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    87%
    4 կմ/ժ
  • Արագածոտն 14°C
    88%
    9 կմ/ժ
  • Կոտայք 12°C
    78%
    2 կմ/ժ
  • Արցախ 16°C
    84%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20582
  • Դոլար = 388.01

Ընկերը զանգեց, ասաց՝ եթե գալու ես, ընտանիքդ ապահով տեղ տար, սա էն կռիվների նման չէ․ շուշեցի կինն օգնություն է ակնկալում

Ընկերը զանգեց, ասաց՝ եթե գալու ես, ընտանիքդ ապահով տեղ տար, սա էն կռիվների նման չէ․ շուշեցի կինն օգնություն է ակնկալում

Արցախի Շուշի քաղաքից Երեւան տեղափոխված 4 անչափահաս երեխաների մայրը՝ Լուսինե Պետրոսյանը, մոլորության մեջ է եւ աջակցություն է խնդրում։

Լուսինեի ամուսինը՝ Սեւակ Քոչարյանը, պատերազմի առաջին օրվանից կամավորագրվել է ու մեկնել ռազմաճակատ, բայց հոկտեմբերի 8-ին ծանր վիրավորում ստանալով տեղափոխվել հիվանդանոց։
«Ամուսինս գնաց՝ անկախ շատերի այն հորդորներից, որ չգնա, քանի որ 4 անչափահաս երեխաների հայր է, ու կարող է խուսափել մարտադաշտից»,- «Հայկական ժամանակի» հետ զրույցում ասաց Լուսինե Պետրոսյանը։

Հրաշքով ողջ է մնացել

36-ամյա Սեւակն այժմ բուժում է ստանում Երեւանի «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրում: Կնոջ խոսքով՝ բժիշկների հսկայական ջանքերի շնորհիվ, հրաշքով հաջողվել է փրկել ամուսնու կյանքը։ Օրեր շարունակ նա կոմայի մեջ է եղել, նոր է դուրս եկել այդ վիճակից․ չի քայլում, չի խոսում, ձախ ձեռքը եւ ոտքը չի զգում, շատ վատ է լսում, մի աչքը չի տեսնում: Ենթարկվել է մի քանի վիրահատությունների, բայց դեռեւս ունի մի շարք վիրահատությունների եւ վերականգնողական թերապիայի անհրաժեշտություն։
Երեւանի պետական բժշկական համալսարանի «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրից էլ ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը ՀԺ-ին հայտնեց, որ հիվանդի վիճակը գնահատվում է կայուն ծանր։ Սեւակ Քոչարյանի բուժման ծախսերը պետությունն է հոգում։

Այլեւս ոչինչ առաջվանը չէ

Լուսինեն ցավով փաստում է՝ գիտի, որ ամուսինն այլեւս առաջվանը չի լինի։ Չնայած իրենց կյանքն էլ առաջվանը չէ։ Ինչպես ինքն է ասում՝ անպաշտպանությունից ու առաջ նայելու ուժ չունենալու պատճառով է որոշել դիմել բարի մարդկանց օգնությանը։ Նրա խոսքով՝ եթե անգամ ամուսնուն դուրս գրեն, վերջինս երկար ժամանակ (գուցե եւ երբեք) դժվար թե կարողանա մանկահասակ երեխաների հացի խնդիրը հոգալ։ Սեւակին է այժմ առանձնահատուկ խնամք հարկավոր։

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը Լուսինե Պետրոսյանի ընտանիքին բազմաթիվ արցախցիների նման տեղավորվել է Երեւանի հյուրանոցներից մեկում։ Երեխաներից երկուսը 9-ամյա դուստրն ու 11-ամյա տղան արդեն երկու օր է՝ հաճախում են մոտակա դպրոցներից մեկը, իսկ մյուս երկուսը՝ ավելի փոքր են՝ 5 եւ 3 տարեկան։ Լուսինե Պետրոսյանը հույս ունի, որ դրսից բարերարներ կամ Հայաստանում որեւէ ընկերություն կաջակցեն, որպեսզի գոնե ժամանակավոր կացարանի հարցը լուծվի։ «Գիտեմ, որ հյուրանոցում հավերժ մնալ չենք կարող։ Այնպես չլինի, որ վերջին պահին իմանամ պետք է դուրս գալ ու գնալու տեղ չունենամ։ Հետ դառնալու ոչ մի տեղ չունեմ»,- ասաց նա։

Լուսանկարում՝ Լուսինե Պետրոսյանն ու ամուսինը՝ Սեւակը

Չնայած տեղյակ է, որ Արցախի նախագահը բոլորին կոչ է անում վերադառնալ՝  Լուսինեի մտքով չի էլ անցնում հետ գնալ, քանի դեռ ամուսինն այդ վիճակում է․ «Հետ գնալ կնաշանակի համակերպվել, որ ամուսինս հավերժ այս վիճակով մնա։ Արցախն իմ ծննդավայրն է, վաղ թե ուշ գնալու եմ, բայց այն ժամանակ, երբ ամուսինս գոնե կիսով չափ ոտքի կկանգնի»։

Ապրում էին, հետո․․․ սկսվեց պատերզամը

«Պատերազմի առաջին օրն էր ընկերը զանգեց, արդեն գիտեր, որ Սեւակն էլ է ուզում գնալ ասեց՝ եթե գալու ես, տար ընտանիքդ, երեխաներիդ ապահով մի տեղ, որովհետեւ սա այն կռիվների նման չէ՝ քաղաքաները գնդակոծում են։ Սեպտեմբերի 27-ին բերեց մեզ թողեց Սպիտակ քաղաքում իր բարեկամներից մեկի տանը, 5-իս էլ համբուրեց ու գնաց»,- պատմեց Լուսինե Պետրոսյանը։ Վերջինիս խոսքով՝ շատ արագ են տնից դուրես եկել, անգամ նորմալ հագուստ չեն վերցրել։ Փաստաթղթերն ու բոլոր իրերը մնացել են Շուշիում՝ իրենց տանը։ Մտածել են՝ պատերազմը կվերջանա, նորից հետ կգնան։

Լուսինե Պետրոսյանը աշխարհագրության ուսուցչուհի է։ 15 տարի աշխատել է Շուշիի դպրոցներից մեկում։ Ամուսինը՝ Սեւակը շինարարական տարբեր աշխատանքներ է արել։ Այս ընտանիքի հարազատները հիմնականում Շուշիում են ապրել։ «Նրանք էլ այսօր մի լավ օրի չեն։ Նույն քաղաքից ենք, կորցրել ենք ամեն ինչ»,- ասաց չորս երեխաների մայրը։

Թեմայի այլ նորություններ