Ընդունված բանաձևը կարծում եմ՝ նոր իրողությունների սկիզբ կհանդիսանա. Արայիկ Հարությունյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    52%
    7 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    71%
    7 կմ/ժ
  • Լոռի 17°C
    61%
    12 կմ/ժ
  • Տավուշ 17°C
    69%
    3 կմ/ժ
  • Արարատ 19°C
    39%
    12 կմ/ժ
  • Սյունիք 23°C
    49%
    9 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    52%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 13°C
    56%
    21 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    52%
    7 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    49%
    9 կմ/ժ
  • Արցախ 21°C
    57%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20582
  • Դոլար = 388.01

Ընդունված բանաձևը կարծում եմ՝ նոր իրողությունների սկիզբ կհանդիսանա. Արայիկ Հարությունյան

Ընդունված բանաձևը կարծում եմ՝ նոր իրողությունների սկիզբ կհանդիսանա. Արայիկ Հարությունյան

Ֆրանսիայի խորհրդարանի Վերին պալատի՝ Սենատի կողմից նոյեմբերի 25-ին Արցախի Հանրապետությունը ճանաչելու անհրաժեշտության մասին ընդունված բանաձևը կարծում եմ՝ նոր իրողությունների սկիզբ կհանդիսանա:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը՝ նշելով, որ Արցախի իշխանությունների՝ այդ առթիվ արված հայտարարությունը բխում է մեր կենսական շահերից: Նա հրապարակել է հայտարարության տեքստը, որում ասվում է.

Ողջունում ենք Ֆրանսիայի խորհրդարանի Վերին պալատի՝ Սենատի կողմից այսօր՝ նոյեմբերի 25-ին, Արցախի Հանրապետությունը ճանաչելու անհրաժեշտության մասին ընդունված բանաձևը։

Խորին երախտագիտություն ենք հայտնում սենատորներին և բոլոր անձանց ու կազմակերպություններին, որոնց ջանքերի շնորհիվ այս պատմական որոշման ընդունումը հնարավոր դարձավ:

Հատկանշական է, որ, ի թիվս այլ կարևոր կետերի, ընդունված բանաձևով Սենատը դատապարտում է Արցախի դեմ սեպտեմբերի 27-ին սանձազերծված ադրբեջանա-թուրքական ռազմական ագրեսիան՝ ահաբեկիչ վարձկանների մասնակցությամբ, և կոչ է անում Ֆրանսիայի իշխանություններին գործադրել հնարավոր բոլոր միջոցները՝ ապահովելու 1994 թ. հաստատված սահմանների վերականգնումը, որոնք, ըստ էության, ամրագրվել են Արցախի Հանրապետության, Հայաստանի և Ադրբեջանի կողմից ստորագրված հրադադարի մասին եռակողմ անժամկետ համաձայնագրով։

Կարևորում ենք Ֆրանսիայի Սենատի համարձակ դիրքորոշումը՝ կոչ անելու կառավարությանը «ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը և այդ ճանաչումը դարձնել տևական խաղաղության հաստատմանն ուղղված բանակցությունների առարկա»։ Հուսով ենք, որ Սենատի սույն որոշումը կներշնչի նույն բնույթի և նույն հզորության բանաձևերի ընդունմանը, նախ՝ Ֆրանսիայի Ազգային ժողովում, ինչպես նաև աշխարհի այլ երկրներում։

Մեկ անգամ ևս հայտարարում ենք, որ Արցախի դեմ զինված ագրեսիայից, նրա տարածքների զգալի մասի ռազմական օկուպացիայից և կարգավիճակի հարցը քննարկելու Ադրբեջանի հրապարակային հրաժարումից հետո վերանում է այլ պետությունների կողմից Արցախի Հանրապետության անկախության ճանաչմանը խոչընդոտող ցանկացած հանգամանք, որը մեծապես պայմանավորված էր ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը խանգարելու մտավախությամբ։

Համոզված ենք, որ Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման գործընթացը նաև համապատասխանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնության միջնաժամկետ և երկարաժամկետ շահերին։

Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչումը բխում է արդարության և ժողովուրդների հավասարության սկզբունքներից և կարևոր ներդրում կունենա Հարավային Կովկասում ավելի ամուր անվտանգության, կայունության և կանխատեսելիության ապահովման գործում:

Հիշեցնենք՝ Ֆրանսիայի Սենատը երեկ ընդունեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտության մասին բանաձևի նախագիծը:

Թեմայի այլ նորություններ