Վիրավոր զինվորների վիրահատությունները հաջող են անցել. Պատերազմ հնարավոր չէ. Դավիթ Բաբայանը մանրամասներ է հաղորդել Արցախի իրավիճակի վերաբերյալ
▲ Դեպի վեր
  • Երեվան 22°C
    23%
    6 կմ/ժ
  • Շիրակ 17°C
    36%
    4 կմ/ժ
  • Լոռի 17°C
    49%
    4 կմ/ժ
  • Տավուշ 15°C
    74%
    12 կմ/ժ
  • Արարատ 23°C
    30%
    11 կմ/ժ
  • Սյունիք 17°C
    69%
    9 կմ/ժ
  • Արմավիր 23°C
    23%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 13°C
    48%
    11 կմ/ժ
  • Արագածոտն 21°C
    23%
    6 կմ/ժ
  • Կոտայք 19°C
    37%
    6 կմ/ժ
  • Արցախ 16°C
    76%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 386.5001
  • Ռուբլի = 4.21987
  • Դոլար = 388.01

Վիրավոր զինվորների վիրահատությունները հաջող են անցել. Պատերազմ հնարավոր չէ. Դավիթ Բաբայանը մանրամասներ է հաղորդել Արցախի իրավիճակի վերաբերյալ

Վիրավոր զինվորների վիրահատությունները հաջող են անցել. Պատերազմ հնարավոր չէ. Դավիթ Բաբայանը մանրամասներ է հաղորդել Արցախի իրավիճակի վերաբերյալ

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը հայտնում է, որ այցելել է Ստեփանակերտի զինվորական հոսպիտալ ու Հանրապետական բժշկական կենտրոն, որտեղ երեք վիրավոր զինվորի վիրահատություններ են տեղի ունեցել:
 
«Դրանք բոլորն անցել են հաջող, և վիրավորներից ոչ մեկի կյանքին վտանգ չի սպառնում: Մեծագույն շնորհակալություն մեր բժիշկներին՝ իրենց առաքելությունը բարձր նվիրումով ու արհեստավարժությամբ իրականացնելու համար»,- Ֆեյսբուքի էջում գրել է Բեգլարյանը:
 

Արցախում երեկ երեկոյան տեղի ունեցած կրակոցներից հետո իրավիճակը հանգիստ է և ամբողջությամբ վերահսկվում է Արցախի ՊԲ-ի և ռուս խաղաղապահների կողմից: Արցախի Հանրապետության արտգործնախարար Դավիթ Բաբայանը «Լուրերի» հետ զրույցում հորդորեց բնակչությանը հետևել բացառապես պաշտոնական տեղեկատվությանը, մասնավորապես՝ Արցախի ՊԲ-ի հաղորդագրություններին: 

Դավիթ Բաբայանը տեղեկացրեց նաև, որ կրակոցները հնչել են Արցախի Մարտունու շրջանի Նորշեն համայնքի մոտ։
 
Բաբայանի խոսքով՝ այս պահի դրությամբ իրավիճակն ամբողջությամբ վերահսկվում է։
 
Կատարվածը, ըստ նրա, հիմք չէ լայնածավալ պատերազմի վերսկսման վտանգի մասին խոսելու համար։
 
«Դա հնարավոր չէ, քանի այնտեղ կանգնած են ռուս խաղաղապահները։ Պետք է դա լավ հասկանանք, չշահարկենք, խուճապ չսերմանենք։ Պատերազմ հնարավոր չէ։ Եվ պետք է հասկանանք, որ դա պրովոկացիա է թշնամու կողմից, և նման պրովոկացիաների դիմելու է, որովհետև սա իր ոճն է։ Մեզ համար սա նորություն չէ», - ասաց Բաբայանը:

Արցախի արտգործնախարարի խոսքով՝ Ադրբեջանը նմանատիպ գործողություններով քայլեր է ձեռնարկում ինչպես Ռուսաստանի, այնպես էլ հայության դեմ։

Ավելի վաղ հայտնել էինք՝ Արցախի ՊՆ-ն հաղորդել է, որ սահմանային գոտում տեղի ունեցած միջադեպերից հետո օպերատիվ-մարտավարական իրադրությունը այժմ հանգիստ է:

Թեմայի այլ նորություններ