Վերականգնողական բուժման կարիք ունեցող զինծառայողների բուժման ծախսերը պետությունն իր վրա է վերցնում․ վարչապետ
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    63%
    9 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    66%
    2 կմ/ժ
  • Լոռի 13°C
    61%
    4 կմ/ժ
  • Տավուշ 14°C
    67%
    7 կմ/ժ
  • Արարատ 15°C
    52%
    7 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    70%
    11 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    63%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 10°C
    65%
    9 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    63%
    9 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    59%
    11 կմ/ժ
  • Արցախ 15°C
    68%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.21987
  • Դոլար = 388.01

Վերականգնողական բուժման կարիք ունեցող զինծառայողների բուժման ծախսերը պետությունն իր վրա է վերցնում․ վարչապետ

Վերականգնողական բուժման կարիք ունեցող զինծառայողների բուժման ծախսերը պետությունն իր վրա է վերցնում․ վարչապետ

ՀՀ Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց լրացումներ կատարել Կառավարության նախկին որոշումներից մեկում։

Հարցը ներկայացրեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ նշելով այս տարվա սկզբին արդեն մի անգամ նման բան արել էին, երբ զինծառայողների, փրկարար ծառայողների եւ նրանց ընտանիքի անդամներին բժշկական օգնության ծառայությունների մատուցված ծրագրի մեխանիզմը փոխել էին՝ դարձնելով հրապարակային օֆերտա:

«Այսինքն բաց պայմանագրեր, երբ որ տարեկան բյուջեները բուժհաստատությունների սահմանափակված չէին: Այս ծրագրում, սակայն բացակայում էր վերականգնողական բուժօգնությունը զինծառայողների մարտական գործողությունների ժամանակ ստացած վիրավորումների արդյունքում: Այս փոփոխությամբ առաջարկում ենք տեղափոխել այս ծառայությունները բաց պայմանագրերի դաշտ, որպեսզի մերժումների եւ մրցակցության սահմանափակման հարց չունենանք:  Այսինքն ցանկացած ԲԿ, որն ունի նման ծառայություններ մատուցելու կարողություններ, կարողանա դրանք մատուցել եւ հերթերի, հերթագրման, մերժումների խնդիր չառաջանա»:

Արձագանքելով վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, թե խոսքն այն մասին է, որ հայրենիքի պաշտպանությանը մասնակցած անձանց վերականգնողական բուժման ծախսերը պետությունը վերցնում է իր վրա:

«Ընդ որում այդ ծախսերը վերցնում է՝ այդ ծառայությունը չկապելով կոնկրետ բուժհաստատության հետ: Այսինքն մենք վերականգնողական բուժման կարիք ունեցող զինծառայողին ասում ենք՝ դուք ընտրեք, թե որտեղ եք ուզում անցնել այդ բուժումը, եւ Կառավարությունը կվճարի դրա համար»,- ասաց վարչապետը:

Թեմայի այլ նորություններ