Վերադարձած 44 տղաների շարքում է նաև 2018-ից գերեվարված Կարեն Ղազարյանը. մարզպետ
▲ Դեպի վեր
  • Երեվան 15°C
    82%
    7 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    62%
    24 կմ/ժ
  • Լոռի 10°C
    91%
    10 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    87%
    8 կմ/ժ
  • Արարատ 16°C
    63%
    13 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    79%
    7 կմ/ժ
  • Արմավիր 16°C
    82%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    89%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 14°C
    82%
    7 կմ/ժ
  • Կոտայք 12°C
    78%
    2 կմ/ժ
  • Արցախ 16°C
    84%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20582
  • Դոլար = 388.01

Վերադարձած 44 տղաների շարքում է նաև 2018-ից գերեվարված Կարեն Ղազարյանը. մարզպետ

Վերադարձած 44 տղաների շարքում է նաև 2018-ից գերեվարված Կարեն Ղազարյանը. մարզպետ

Անցած գիշեր հայրենիք վերադարձած 44 տղաների շարքում էին նաև տավուշցի Նարեկ Ամիրջանյանը և Կարեն Ղազարյանը, ով գերության մեջ էր գտնվում 2018 թ.-ից։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը՝ շարունակելով.
 
«Շնորհավորում եմ տղաներին, իրենց ընտանիքի անդամներին, հարազատներին։ Հուսանք, որ մնացածները ևս շուտ կվերադառնան իրենց ընտանիքներ»:
 
Նշենք, որ Նարեկ Ամիրջանյանը առաջիններից էր գերի ընկել Արցախի դեմ Ադրբեջանի լայնածավալ պատերազմի ժամանակ, նա ժամկետային զինծառայող է, 2001 թվականին ծնված: Տավուշի մարզի Բերդավան գյուղի բնակիչ Կարեն Ղազարյանն էլ երկու տարի է՝ ապօրինի ազատազրկված էր Ադրբեջանում: 2018 թվականի հուլիսի 15-ին ադրբեջանական զինված ուժերը հայտարարեցին, թե հայ-ադրբեջանական սահմանի Ղազախի շրջանի ուղղությամբ ՀՀ զինված ուժերի դիվերսիոն խումբը փորձել է հատել սահմանը, սակայն խումբը վնասազերծվել է, իսկ խմբի անդամներից Կարեն Ղազարյանը՝ գերեվարվել:
 
Իրականությունն այն էր, որ Կարեն Ղազարյանը զինվորական չէ, այլ խաղաղ բնակիչ, ունի հոգեկան առողջության խնդիրներ, և ինչպես պնդում են նրա ծնողները, նրան առևանգել են, ոչ թե նա է սահմանն անցել:

Թեմայի այլ նորություններ