Ուսումնավարժական հավաքներ Արցախում
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    87%
    4 կմ/ժ
  • Շիրակ 7°C
    93%
    4 կմ/ժ
  • Լոռի 7°C
    97%
    4 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    94%
    2 կմ/ժ
  • Արարատ 12°C
    85%
    6 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    100%
    8 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    87%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 3°C
    100%
    4 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    87%
    4 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    86%
    2 կմ/ժ
  • Արցախ 10°C
    99%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 388.3008
  • Ռուբլի = 4.24338
  • Դոլար = 387.646

Ուսումնավարժական հավաքներ Արցախում

Ուսումնավարժական հավաքներ Արցախում

Ինչպես տեղեկացավ InterLur.com լրատվական գործակակլությունը ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից՝ պահեստազորայինների մասնագիտական ունակությունները բարձրացնելու, ինչպես նաև բանակում ներդրված նորամուծություններին վերջիններիս ծանոթացնելու նպատակով, ՊԲ ընթացիկ ուսումնական տարվա պատրաստության պլանի համաձայն, օգոստոսի 23-ից մեկնարկել են ուսումնավարժական հավաքներ, որին մասնակցում են պահեստազորում գտնվող հակատանկային հրթիռային համալիրի օպերատորները։ Օգոստոսի 24-ին հավաքի ընթացքին հետևել ու մասնակցիներին հանդիպել է ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանը: Կարևորելով մարտունակ և մասնագիտորեն լավ պատրաստված պահեստազորայինների առկայությունը՝ հանրապետության ռազմական գերատեսչության ղեկավարը առանձնահատուկ ընգծել է նախատեսված պարապմունքների բարձր մակարդակով կազմակերպումն ու անցկացումը և այդ ուղղությամբ պատասխանատու սպաներին տվել համապատասխան ցուցումներ ու հանձնարարականներ:

Ուսումնավարժական հավաքների ընթացքում նախատեսված են դասախոսություններ, տեսական ու գործնական պարապմունքներ իրական մարտադաշտում արագորեն կողմնորոշվելու և առաջադրված մարտական խնդիրները հմտորեն կատարելու համար:

Թեմայի այլ նորություններ