The Guardian-ի անդրադարձը՝ Արցախում հայերի նկատմամբ իրականացված արյունալի վայրագություններին
▲ Դեպի վեր
  • Երեվան 22°C
    43%
    6 կմ/ժ
  • Շիրակ 17°C
    55%
    4 կմ/ժ
  • Լոռի 20°C
    53%
    13 կմ/ժ
  • Տավուշ 20°C
    66%
    9 կմ/ժ
  • Արարատ 23°C
    34%
    3 կմ/ժ
  • Սյունիք 25°C
    45%
    8 կմ/ժ
  • Արմավիր 22°C
    49%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 17°C
    48%
    17 կմ/ժ
  • Արագածոտն 21°C
    43%
    6 կմ/ժ
  • Կոտայք 19°C
    49%
    11 կմ/ժ
  • Արցախ 24°C
    58%
    12 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20582
  • Դոլար = 388.01

The Guardian-ի անդրադարձը՝ Արցախում հայերի նկատմամբ իրականացված արյունալի վայրագություններին

The Guardian-ի անդրադարձը՝ Արցախում հայերի նկատմամբ իրականացված արյունալի վայրագություններին

Արցախում գլխատված երկու տարեցների ինքնությունը պարզվել է: Տեսագրությունները համացանցում լայն տարածում էին ստացել: Այս սպանությունները հաստատվել են՝ որպես Լեռնային Ղարաբաղի վերջին պատերազմական գործողություններում տեղի ունեցած ամենաարյունալին: Թեմային է անդրադարձել բրիտանական The Guardian պարբերականը:

Համագյուղացիների պնդմամբ՝ նրանք զինվորականներ չեն եղել: Երկուսին էլ գլխատել են Ադրբեջանի զինվորական համազգեստով մարդիկ: Պարբերականը նշում է, որ բռնությունների, կտտանքների ու սպանությունների կարճ տեսագրությունները շարունակում են հայտնվել համացանցում նույնիսկ հրադադարի հաստատումից մեկ ամիս անց:

The Guardian-ի հավաստմամբ՝ զոհերից մեկի ինքնությունը պարզել է նրա բարեկամը: Գլխատվածներից մեկը 69-ամյա Գենադի Պետրոսյանն է, որը Սումգայիթից Մադաթաշեն էր գաղթել 1980-ականների վերջին:

Գենադի Պետրոսյանը հրաժարվել է հեռանալ գյուղից ու մնացել էր տանը, երբ մոտեցել են ադրբեջանցի զինվորականները:

Անդրադառնալով Գենադի Պետրոսյանի դեպքին՝ Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը միջազգային հանրությանը կոչ է արել քննություն սկսել հակամարտության ժամանակ տեղի ունեցած պատերազմական հանցագործության գործով:

«Արևմտյան երկրները լռում են և գործնական ոչ մի քայլի չեն դիմել: Մենք ոչ մի արդյունք չենք տեսնում»,- հայտնել է Արտակ Բեգլարյանը: 

Պարբերականը նաև ներկայացրել է Ազոխ գյուղի 82-ամյա բնակչի գլխատման սարսափելի տեսարանը և նշել, որ համագյուղացուն ճանաչել և նրա ինքնությունը հաստատել են ազոխցիները: 

Բրիտանական պարբերականի կայքը նշել է, որ համացանցում տարածված և միջազգային դատական ատյաններին որպես անհերքելի ապացույցներ ներկայացված տեսագրություններն աներևակայելի դաժան են:

Թեմայի այլ նորություններ