Տեսանյութի 3 հայ գերիները Հայաստանում են. նրանց հետ ամեն ինչ լավ է. Զանգեզուրի շրջանի 13 գյուղեր ադրբեջանին հանձնելու մասին տեղեկությունը կեղծ է
▲ Դեպի վեր
  • Երեվան 19°C
    60%
    6 կմ/ժ
  • Շիրակ 15°C
    55%
    2 կմ/ժ
  • Լոռի 17°C
    67%
    7 կմ/ժ
  • Տավուշ 18°C
    67%
    7 կմ/ժ
  • Արարատ 20°C
    47%
    5 կմ/ժ
  • Սյունիք 22°C
    57%
    11 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    60%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 15°C
    57%
    15 կմ/ժ
  • Արագածոտն 18°C
    60%
    6 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    57%
    13 կմ/ժ
  • Արցախ 23°C
    58%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20582
  • Դոլար = 388.01

Տեսանյութի 3 հայ գերիները Հայաստանում են. նրանց հետ ամեն ինչ լավ է. Զանգեզուրի շրջանի 13 գյուղեր ադրբեջանին հանձնելու մասին տեղեկությունը կեղծ է

Տեսանյութի 3 հայ գերիները Հայաստանում են. նրանց հետ ամեն ինչ լավ է. Զանգեզուրի շրջանի 13 գյուղեր ադրբեջանին հանձնելու մասին տեղեկությունը կեղծ է

Ֆեյսբուքի հայկական տիրույթում որոշ օգտատերեր,  նպաստելով ադրբեջանական քարոզչամեքենայի կողմից կեղծ տեղեկության տարածմանը, գրում են, թե իբր վաղը՝ դեկտեմբերի 18-ին, Զանգեզուրի շրջանից 13 գյուղեր հանձնվելու են Ադրբեջանին։ Շրջանառում են Կաղնուտ, Դավիթ Բեկ, Ուջանիս, Եղվարդ, Ագարակ, Ներքին Հանդ, Ծավ և մի շարք այլ համայնքների անուններ։

ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի «Տեղեկատվության ստուգման կենտրոն» նախագիծը հայտնում է, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ Հիշյալ համայնքները եղել են և շարունակելու են լինել Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված տարածքում։ ՀՀ պետական սահմանից որևէ համայնք չի անցնելու հակառակորդին։

Հարկ է նշել նաև, որ նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի կողմից ստորագրված հրադադարի եռակողմ հայտարարությամբ ևս նման դրույթ սահմանված չէ։

Հայկական մամուլում և սոցցանցերում այսօր երեք հայ գերիների մասին մի տեսանյութ տարածվեց, որում ադրբեջանցի զինվորները խոշտանգում և ստիպում էին գերեվարված քաղաքացիական անձանց ադրբեջանահաճո տեքստեր ասել։ Տարածվող տեսանյութին կից նշվում էր, թե վերջիններս գերեվարվել են Գորիս-Կապան ճանապարհին։

«Տեղեկատվության ստուգման կենտրոնին» հաջողվեց անձամբ կապ հաստատել գերեվարված քաղաքացիական անձանց՝ Անդրանիկ Սարգսյանի, Խաչիկ Գրիգորյանի և Արման Թովմասյանի հետ (անունները հրապարակվել են տղաների համաձայնությամբ)։ Վերջիններս նշեցին, որ տեսանյութը հին է և, որ իրենք այժմ միասին գտնվում են Հայաստանում։ Քաղաքացիները եղել են դեկտեմբերի 14-ին՝ ռուս խաղաղապահների միջնորդությամբ իրականացված գերիների փոխանակման գործընթացի շրջանակում Հայաստան վերադարձված 44 գերիների շարքերում։ Նրանց անունները առկա էին հրապարակված ցուցակներում։

Թեմայի այլ նորություններ