Թաղավարդում ադրբեջանական սադրանքներին պատասխանել են ռուս խաղաղապահները
▲ Դեպի վեր
  • Երեվան 12°C
    76%
    7 կմ/ժ
  • Շիրակ 4°C
    87%
    6 կմ/ժ
  • Լոռի 6°C
    91%
    3 կմ/ժ
  • Տավուշ 6°C
    94%
    4 կմ/ժ
  • Արարատ 13°C
    64%
    5 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    90%
    5 կմ/ժ
  • Արմավիր 13°C
    76%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 2°C
    94%
    3 կմ/ժ
  • Արագածոտն 11°C
    76%
    7 կմ/ժ
  • Կոտայք 9°C
    73%
    10 կմ/ժ
  • Արցախ 10°C
    91%
    9 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.21987
  • Դոլար = 388.01

Թաղավարդում ադրբեջանական սադրանքներին պատասխանել են ռուս խաղաղապահները

Թաղավարդում ադրբեջանական սադրանքներին պատասխանել են ռուս խաղաղապահները

Թաղավարդում ռուս խաղաղապահները պատասխանել են ադրբեջանցիների հերթական սադրանքներին: Հայերեն, ռուսերեն և ադրբեջաներեն լեզուներով կոչ է արվում զերծ մնալ սադրանքներից և չխախտել հրադադարի պահպանման ռեժիմը: Մարտունու շրջանի Կարմիր Շուկա և Թաղավարդ համայնքներում իրադրությունը հանգստյան օրերին և այսօր համեմատաբար հանգիստ է եղել: Բայց այսօր առավոտյան Թաղավարդում կրկին հնչել է հայտնի ձայնագրությունը:

Համայնքի ղեկավար Օլեգ Հարությունյանն է մանրամասնում:

Վերջին օրերին հանգիստ է եղել: 2-3 օր առաջ են ակտիվ խախտել հրադադարի ռեժիմը՝ հրազենային զինատեսակներով: Ձայնագրություններ են միացրել՝ իրենց աղոթքները և սպառնալիքներ: Այսօր էլ ռուս խաղաղապահներն են պատասխանել՝ կոչ անելով զերծ մնալ սադրանքներից: Վերջին 2 օրը ընդհանրապես չեն կրակել: Վախ չկա: Եթե անգամ վախենանք էլ, ուրիշ գնալու տեղ չունենք: Օտար երկիր գնալ չենք ուզում, սա է մեր հողը: Բայց երեխաները, իհարկե, վախենում են:

Թեմայի այլ նորություններ