Ստեփանակերտում վերականգնվում է խաղաղ կյանքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    59%
    6 կմ/ժ
  • Շիրակ 7°C
    87%
    6 կմ/ժ
  • Լոռի 9°C
    94%
    2 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    92%
    10 կմ/ժ
  • Արարատ 17°C
    50%
    1 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    82%
    9 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    59%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    61%
    13 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    59%
    6 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    59%
    12 կմ/ժ
  • Արցախ 16°C
    79%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20582
  • Դոլար = 388.01

Ստեփանակերտում վերականգնվում է խաղաղ կյանքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ուսական խաղաղապահ կոնտինգենտի ստորաբաժանումները շարունակում են կատարել Լեռնային Ղարաբաղի տարածքում հրադադարի վերահսկման առաջադրանքը: Ինչպես հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը, պատասխանատվության հյուսիսային և հարավային գոտիներում իրավիճակի շուրջօրյա մոնիթորինգը և հրադադարի վերահսկումը ռուս խաղաղապահների կողմից իրականացվում է 23 դիտակետերում:

Հումանիտար արձագանքման միջգերատեսչական կենտրոնի աջակցությամբ Ստեփանակերտում մեկնարկել են խաղաղ կյանքը վերականգնելու աշխատանքները:

Նշվում է, որ քաղաքում շարունակվում են ճանապարհային շարժի, քաղաքացիական ենթակառուցվածքների և բնակելի տների էլեկտրամատակարարման և ջրամատակարարման վերականգման աշխատանքները: Աշխատում են խանութները, վարսավիրանոցները, կարգավորվել է քաղաքում հասարակական տրանսպորտի աշխատանքը և հաղորդակցությունը հեռու բնակավայրերի հետ:  

Քաղաքային հացի փուռն ամբողջ հզորությամբ սկսել է աշխատել: Ստեփանակերտում ալյուրի և պարենային այլ ապրանքների մատակարարման ընդհատումներ չկան: Իրականացվում են հացի մատակարարումներ մոտակա բնակավայրեր:

Թեմայի այլ նորություններ