Ստեփանակերտում, Ասկերանի համայնքների տարածքում կկատարվի չպայթած զինատեսակների վնասազերծում
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    39%
    15 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    76%
    9 կմ/ժ
  • Լոռի 10°C
    98%
    1 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    90%
    13 կմ/ժ
  • Արարատ 18°C
    49%
    6 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    87%
    7 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    39%
    15 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    94%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    39%
    15 կմ/ժ
  • Կոտայք 14°C
    68%
    9 կմ/ժ
  • Արցախ 11°C
    96%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20582
  • Դոլար = 388.01

Ստեփանակերտում, Ասկերանի համայնքների տարածքում կկատարվի չպայթած զինատեսակների վնասազերծում

Ստեփանակերտում, Ասկերանի համայնքների տարածքում կկատարվի չպայթած զինատեսակների վնասազերծում

Ստեփանակերտի Թումանյան 123 շենքի հարակից տարածքում ժամը 11:00-ի սահմաններում տեղի կունենա չպայթած զինամթերքների վնասազերծում, ԱԻՊԾ-ն հորդորում է պայթյուններ լսելու դեպքում խուճապի չմատնվել:  Այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:

Ստեփանակերտի Թումանյան 123 շենքի հարակից տարածքում չպայթած զինամթերքների վնասազերծումը տեղի կունենա  դեկտեմբերի 4-ին ժամը 11-ի սահմաններում «Հալո Թրաստ» ականազերծող ոչ կառավարական կազմակերպության կողմից:
 

«Օրվա ընթացքում սակրավորների կողմից հայտնաբերված տարբեր զինատեսակների վնասազերծման միջոցառում նախատեսվում է նաև Ասկերանի շրջանի Խնածախ և Այգեստան համայնքների տարածքում: Պայթյուններ լսելու դեպքում խնդրում ենք խուճապի չմատնվել:

ԱԻ պետական ծառայությունը ևս մեկ անգամ հորդորում է զենք-զինամթերք հայտնաբերելու դեպքում անմիջապես զանգահարել ճգնաժամային կառավարման կենտրոն 911, 101 և 112 շուրջօրյա գործող կարճ հեռախոսահամարներին»,- ասված է հաղորդագրության մեջ:

Թեմայի այլ նորություններ