Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Ստեփանակերտի Քաղաքապետարանի մամուլի պատասխանատու Վարդուհի Օհանյանը: «Կարմիր խաչի միջազգային կոմիտեն մայրաքաղաքի դպրոցների առաջին դասարանցիներին կնվիրի շուրջ 2000 հատ դպրոցական պայուսակ, որոնք համալրված կլինեն բոլոր անհրաժեշտ գրենական պիտույքներով։ Նրանք իրենց պայուսակները՝ որպես անակնկալ, կստանան սեպտեմբերի 1-ին»,- նշեց Վ. Օհանյանը: