Ստեփանակերտցիները հավաքվել են ռուս խաղաղապահների բազայի մոտ․ ի՞նչ է այս պահին հայտնի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    51%
    9 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    87%
    6 կմ/ժ
  • Լոռի 9°C
    87%
    4 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    94%
    6 կմ/ժ
  • Արարատ 15°C
    56%
    6 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    73%
    7 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    51%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    86%
    1 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    51%
    9 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    65%
    7 կմ/ժ
  • Արցախ 10°C
    87%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 386.5001
  • Ռուբլի = 4.22516
  • Դոլար = 388.501

Ստեփանակերտցիները հավաքվել են ռուս խաղաղապահների բազայի մոտ․ ի՞նչ է այս պահին հայտնի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ստեփանակերտցիները հավաքվել էին ռուս խաղաղապահների բազայի մոտ։ Հիշեցնենք, որ ավելի վաղ Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Հայկ Խանումյանը կոչ էր արել հավաքվել և պարզել, թե ինչ է կատարվել այսօր Հադրութի գյուղերում․

"Հնարավորինս արագ հավաքվեք Ստեփանակերտի Արմենավան թաղամասում գտնվող Իվանյանի անվան ռազմական վարժարանի մոտ, որտեղ այժմ ռուսական բազան է։ Հավաքվում ենք ռուսներից պարզելու, թե ինչպես է թշնամին, հակառակ պայմանավորվածության, գրավել Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերը", - կոչ էր արել Հայկ Խանումյանը։

Ավելի ուշ Արցախի ԱԺ նախկին պատգամավորը նոր մանրամասներ հայտնեց․

"Ինչպես գիտեք, այսօր թշնամին գրավել էր Հին Թաղերը և առաջացել դեպի Խծաբերդ: Թշնամին օգտագործել էր հրետանի, մեր կողմից ունենք 6 վիրավոր: Երեկոյան հավաքվեցինք ռուսական բազայի մոտ՝ հասկանալու նրանց դիրքորոշումը: Կարճ ժամանակում բավականաչափ մարդ էր հավաքվել՝ անկախ քաղաքական պատկանելիությունից: Այնտեղ էին, օրինակ, ԱԺ ընտրություններին Վիտալի Բալասանյանի գլխավորած ՛՛Արդարություն՛՛ կուսակցության ղեկավարը և նույն խմբակցության պատգամավոր, որոնք նույնպես կիսում էին մեր մտահոգությունները: Մեզ հետ զրուցեց ռուսական հրամանատարության տեղակալը (գեներալ Մուրադովը Արցախում չի): Հրամանատարի տեղակալը վստահեցրեց, որ կողմերի հետ պայմանավորվել են վիճակը կայունացնել, մեր զորքերը մնացել են Խծաբերդի դիրքերում, սակայն թշնամին մտել է Խծաբերդ գյուղ: Նշեմ, որ այդ տարածքը պահպանվում էր պաշտպանության բանակի կողմից և այնտեղ ռուս խաղաղապահների դիրքեր չկային: Այժմ բոլոր մակարդակներում գնում են բանակցություններ՝ նախկին դիրքերը վերականգնելու համար: Վաղը ժամը 11-ին կրկին կհանդիպենք՝ նորություններ իմանալու համար"։

Թեմայի այլ նորություններ