Ստեփանակերտ-Շուշի ավտոճանապարհը ապահովվել է գիշերային լուսավորությամբ
▲ Դեպի վեր
  • Երեվան 13°C
    72%
    7 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    71%
    2 կմ/ժ
  • Լոռի 12°C
    69%
    3 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    72%
    5 կմ/ժ
  • Արարատ 14°C
    55%
    5 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    74%
    8 կմ/ժ
  • Արմավիր 14°C
    72%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    70%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 12°C
    72%
    6 կմ/ժ
  • Կոտայք 10°C
    61%
    10 կմ/ժ
  • Արցախ 14°C
    69%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.21987
  • Դոլար = 388.01

Ստեփանակերտ-Շուշի ավտոճանապարհը ապահովվել է գիշերային լուսավորությամբ

Ստեփանակերտ-Շուշի ավտոճանապարհը ապահովվել է գիշերային լուսավորությամբ

Ստեփանակերտ֊Շուշի ավտոճանապարհն ապահովվել է գիշերային լուսավորությամբ։ Ինչպես գրում է «Արցախպրես»-ը, ԱՀ Քաղաքաշինության նախարարության կապիտալ վարչության տեխհսկիչ Անդրանիկ Սիմոնյանն այդ կապակցությամբ  ասել է․ «Աշխատանքները սկսվել են մեկ ամիս առաջ։ Փողոցային լուսավորության ցանցը տեղադրվել է Ստեփանակերտից մինչև Լիսագոր ճանապարհահատվածում. ընդհանուր կազմում է 28 կմ հատված, որից 8,5 կմ֊ը՝ Ստեփանակերտ֊Շուշի ճանապարհահատվածը, արդեն լրիվությամբ պատրաստ է և միացված։

240 հատ հենասյուն է տեղադրվել, համապատասխան քանակությամբ 100 ՎՏ հզորությամբ ժամանակակից էներգոխնայող լեդ լուսատուներ։ Մնացած հատվածինն էլ նախատեսում ենք ավարտին հասցնել մոտ մեկ ամսվա ընթացքում։ Այս ճանապարհահատվածի լուսավորության ապահովումն, իհարկե, կարևոր նշանակություն ունի մեզ համար»:

Նա հավելել է, որ նմանատիպ աշխատանքներ այս պահի դրությամբ ընթանում են նաև Ստեփանակերտ- Կարմիր շուկա 35 կմ երկարությամբ ճանապարհահատվածում:

Թեմայի այլ նորություններ