Ստեփանակերտ-Բերձոր ճանապարհին տեղի ունեցած միջադեպի հետևանքով 3 ադրբեջանցի զինծառայող է վիրավորում ստացել
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    37%
    6 կմ/ժ
  • Շիրակ 14°C
    51%
    2 կմ/ժ
  • Լոռի 15°C
    54%
    2 կմ/ժ
  • Տավուշ 14°C
    66%
    12 կմ/ժ
  • Արարատ 19°C
    42%
    11 կմ/ժ
  • Սյունիք 17°C
    67%
    12 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    37%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 12°C
    55%
    9 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    37%
    6 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    49%
    13 կմ/ժ
  • Արցախ 16°C
    68%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.21987
  • Դոլար = 388.01

Ստեփանակերտ-Բերձոր ճանապարհին տեղի ունեցած միջադեպի հետևանքով 3 ադրբեջանցի զինծառայող է վիրավորում ստացել

Ստեփանակերտ-Բերձոր ճանապարհին տեղի ունեցած միջադեպի հետևանքով 3 ադրբեջանցի զինծառայող է վիրավորում ստացել

Ստեփանակերտ-Բերձոր ճանապարհին տեղի ունեցած միջադեպի  հետևանքով վիրավորում է ստացել 3 ադրբեջանցի զինծառայող, հարուցվել է քրեական գործ մի քանի հոդվածներով: Այս մասին ասվում է Ադրբեջանի Գլխավոր դատախազության և Ներքին գործերի նախարարության համատեղ հաղորդագրությունում։

Արցախի Ազգային անվտանգության ծառայության հաղորդագրության համաձայն՝ միջադեպը տեղի է ունեցել այսօր առավոտյան․ Շուշի քաղաքի անցակետի մոտ, «ադրբեջանցի զինծառայողների սադրիչ գործողություններին ի պատասխան անհայտ անձը պայթուցիկ սարք է նետել անցակետի հատվածում, որից հետո Ստեփանակերտ-Շուշի-Բերձոր միջպետական ճանապարհը երկկողմանի փակվել է»։

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը տեղեկացրել է, որ «դեպքի առնչությամբ Արցախի Հանրապետության քաղաքացին գտնվում է ռուսական խաղաղապահ զորակազմի կենտրոնակայանում» և « առաջիկա ժամերին հանձնվելու է Արցախի իրավապահներին»։

Սոցիալական ցանցերի օգտատերերն էլ պնդում են, որ նոյեմբերի 8-ին ադրբեջանցու կողմից սպանված Մարտիկ Երեմյանի եղբայրն է նռնակ  նետել ադրբեջանցիների ուղղությամբ, ինչին հաջորդել են կրակոցները՝ հայկական քաղաքացիական մեքենայի ուղղությամբ:

Հիշեցնենք, Նոյեմբերի 8-ին Շուշիի մոտ ադրբեջանական կողմից արձակված կրակոցների հետևանքով տուժել էին երեք քաղաքացիներ, 22-ամյա Մարտիկ Երեմյանը սպանվել էր: Նրանք վթարավերականգնման աշխատանք էին կատարում Շուշիի մատույցներում ռուս խաղաղապահների դիրքերը սնուցող խողովակաշարի վրա:

Թեմայի այլ նորություններ