Շոշում ընթանում են պատերազմից վնասված տների վերականգնման աշխատանքներ. համայնքի ղեկավար
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    37%
    0 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    67%
    4 կմ/ժ
  • Լոռի 11°C
    86%
    6 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    97%
    8 կմ/ժ
  • Արարատ 19°C
    45%
    12 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    88%
    5 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    37%
    0 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    74%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    37%
    0 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    52%
    2 կմ/ժ
  • Արցախ 12°C
    87%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 386.5001
  • Ռուբլի = 4.21976
  • Դոլար = 388

Շոշում ընթանում են պատերազմից վնասված տների վերականգնման աշխատանքներ. համայնքի ղեկավար

Շոշում ընթանում են պատերազմից վնասված տների վերականգնման աշխատանքներ. համայնքի ղեկավար

ԱՀ Ասկերանի շրջանի Շոշ համայնքը 600 բնակիչ ունի. պատերազմի ավարտից հետո գյուղից հեռացող չի եղել: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Շոշի համայնքապետ Էրիկ Աբրահամյանը:

«Պատերազմից հետո գյուղում տեղահանված 10 ընտանիք է հաստատվել. ևս 15 տուն վերանորոգելուց հետո կարող ենք տրամադրել այլ ընտանիքների: Պատերազմի ընթացքում գյուղում շուրջ 100 տուն է վնասվել: Այս պահի դրությամբ բարեկարգման աշխատանքներ են իրականացվում: Դպրոցում սովորում է 99 աշակերտ, 7-ը տեղահանված ընտանիքների երեխաներ են։ Դպրոցի և մանկապարտեզի շենքային պայմանները լավ են: Մանկապարտեզն ունի 29 սան: Ունենք համայնքային կենտրոն, որտեղ գործում է բուժկետ, ակումբ, գրադարան, հանդիսությունների սրահ: Գյուղը գազաֆիկացված է, ապահովված էլեկտրաէներգիայով»,- նշեց Է.Աբրահամյանը՝ որպես խնդիրներ՝ առանձնացնելով ներհամայնքային ճանապարհների անմխիթար վիճակը և ջրամատակարարումը։

Զրուցակիցը ցավով տեղեկացրեց, որ Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից 8 համագյուղացի է զոհվել, 2֊ն էլ վիրավորվել են։ Անդրադառնալով բնակիչների զբաղվածությանը՝ մեր զրուցակիցն ասաց, որ գյուղատնտեսական նշանակության հողատարածքների շուրջ 75%֊ն անցել թշնամու տիրապետության տակ:

Թեմայի այլ նորություններ