Սասուն Խաչատրյանը ՀՔԾ-ում ձևավորված ջոկատի հետ մարտական գործողությունների կատարման վայրերից մեկում է
▲ Դեպի վեր
  • Երեվան 21°C
    43%
    4 կմ/ժ
  • Շիրակ 17°C
    59%
    11 կմ/ժ
  • Լոռի 18°C
    60%
    9 կմ/ժ
  • Տավուշ 18°C
    74%
    13 կմ/ժ
  • Արարատ 22°C
    33%
    3 կմ/ժ
  • Սյունիք 24°C
    53%
    13 կմ/ժ
  • Արմավիր 22°C
    46%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 16°C
    50%
    17 կմ/ժ
  • Արագածոտն 20°C
    43%
    4 կմ/ժ
  • Կոտայք 18°C
    50%
    9 կմ/ժ
  • Արցախ 23°C
    65%
    12 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20582
  • Դոլար = 388.01

Սասուն Խաչատրյանը ՀՔԾ-ում ձևավորված ջոկատի հետ մարտական գործողությունների կատարման վայրերից մեկում է

Սասուն Խաչատրյանը ՀՔԾ-ում ձևավորված ջոկատի հետ մարտական գործողությունների կատարման վայրերից մեկում է

Հատուկ քննչական ծառայությունում ձևավորված ջոկատը՝ ծառայության պետի գլավորությամբ մեկնել է մարտական գործողությունների կատարման վայրերից մեկը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2021թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանն այս մասին ասաց ՀՔԾ պետի տեղակալ Վլադիմիր Հովհաննիսյանը:

«Նկատի ունենալով, որ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը որպես ծառայությունում ձևավորված ջոկատի ղեկավար՝ մեկնել է մարտական գործողությունների կատարման վայրերից մեկը, նախագիծը կներկայացնեմ ես»,- ասաց Հովհաննիսյանը:

Արցախի դեմ սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի` Թուրքիայի և վարձկան-ահաբեկիչների աջակցությամբ սանձազերծած ռազմական գործողությունների ընթացքում երեք անգամ` հոկտեմբերի 10-ին Ռուսաստանի, հոկտեմբերի 18-ին Ֆրանսիայի, հոկտեմբերի 26-ին ԱՄՆ-ի միջնորդությամբ հայտարարվել է հրադադարի մասին, սակայն պայմանավորվածությունների ուժի մեջ մտնելուց րոպեներ անց Ադրբեջանը խախտել է դրանք, ձեռնարկել դիվերսիոն գրոհներ, հրետակոծել առաջնագիծն ու խաղաղ բնակավայրերը։

Թեմայի այլ նորություններ