Սամվել Բաբայանը պատերազմից որոշ փակագծեր է բացում. ձախողված օպերացիաներ, զենքի պակաս, հրամանների մերժում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    48%
    4 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    71%
    6 կմ/ժ
  • Լոռի 7°C
    99%
    6 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    100%
    6 կմ/ժ
  • Արարատ 18°C
    58%
    13 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    100%
    8 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    48%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    93%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    48%
    4 կմ/ժ
  • Կոտայք 14°C
    80%
    7 կմ/ժ
  • Արցախ 12°C
    99%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 388.3008
  • Ռուբլի = 4.23765
  • Դոլար = 387.646

Սամվել Բաբայանը պատերազմից որոշ փակագծեր է բացում. ձախողված օպերացիաներ, զենքի պակաս, հրամանների մերժում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հնարավո՞ր էր խուսափել այս պատերազմից, թե՞ ոչ... Գնահատական չի կարող տալ: Խուսափելու համար հզոր բանակ էր պետք. այսպես է հարցազրույցը սկսել Արցախի անվտանգույթան խորհրդի նախկին քարտուղարը, հավելել՝ զինված ուժերում բացթողումները շատ-շատ են եղել:

Ըստ Բաբայանի՝ սպայական ամբողջ կազմը ստերով էր իրար կերակրում... ներքևից վերև բոլորին պետք է հարցեր տալ, հանգամանքներ պարզել ու մեղավորներին պատասխանատվության ենթարկել:

Սամվել Բաբայան - Բոլորը, ովքեր եղել են շտաբի պետ, գեներալ-պալկովնիկ են, ես կառաջարկեի դատախազությանը՝ պետության դավաճանության հոդվածով ու քննեին, նաև հետախուզություն բոլորտվյալները և հակահետախուզության.. և ինչ որոշումներ են կայացրել այդ խնդիրները լուծելու համար:
 

18 տարեկան մեր զինվորներն արել են անհնարինը և Բաբայանի ձևակերպմամբ՝ փրկել բոլորի դեմքը: Պատերազմում ժողովուրդը կամ զինվորը չի պարտվում, այլ ղեկավար կազմը, հայտարարում է Բաբայանը, օրինակ բերում Արցախի նախագահին իր առաջարկած պաշտպանական գործություններից մեկը:

Բաբայան- Ես որ առաջարկում եմ ստեղծել մի հատ առանձին կառավրման կետ, և առաջարկում եմ Մոսիին, որ գնա էդ ուղղությամբ, հետագայում ինքն էլ ասում ա էս ինչ լավ բացահայտում ա արել.. ինքն ա ճանաչել էդ մարդկանց՝ հրամանատարներին ինքն ա նշանակել: Խի չի գնում՝ իրա զորքն ա, Ջալալի հետ մոտիկ ա, սրանց հետ կոորդինացնի: Մարդը էդ կոչումի տակ հրաժարվում է կատարել էդ հրամանը...

Երբ բարձրաստիճան զինվորականը հրաժարվում է հրաման կատարել՝ բրիգադի կամ մյուս օղակների հրաժարումից ի՞նչ եք պահանջում... հարց է տալիս Բաբայանը: Նույնիսկ մոբիլիզացիոն ուժերի կազմակերպումն է տապալվել:

Բաբայան - Ամբողջ մոբռեսուրսը, որ պիտի հավաքվեր, միայն առաջին փուլում է ապահովել: Ազատ տեղաշարժ է եղել, ես դա ասել եմ և՛ նախագահին, և՛ Հայաստանի վարչապետին...

Քարտեզին Բաբայանը ցույց է տալիս ադրբեջանական զորքի առաջխաղացումը կանխելու իր առաջարկները՝ Ջաբրայիլից դեպի Խուդաֆերինի ուղղությամբ, մյուսը՝ լեռնային տարածքներով Հադրութ մտնելու, երրորդը՝ Մարտակերտի հարթավայրը վերցնելու համար: Դրա կազմակերպումը՝ Ջալալ Հարությունյանը սկսել էր, երբ վիրավորվեց... մանրամասնում է Սամվել Բաբայանը: Հերքում՝ մահափորձի մասին վարկածը:

Ջալալ Հարությունյանին օգնելու փոխարեն՝ խանգարում էին... հայտարարում է Արցախի անվտանգության նախկին քարտուղարը: Ովքե՞ր՝ թող զինվորական դատախազությունը պարզի՝ ասում է:

Բաբայան - Կային դիվերսիոն խմբեր, որոնք  գնում ասում էին սպայական կազմի  մոտ, ասում էին՝ սա մեր կռիվը  չի, մեկ է՝ պարտված ենք:

Պատերազմի ընթացքում շատ հարցեր լուծվել են գյուղապետի մակարդակով: Այդպես խափանվել է նաև Շուշիի խնդիրը լուծելու համար ամսի 5-ին ծրագրած գործողոթյունը՝ արձանագրում է Բաբայանը: 

Ինչո՞ւ ենք պարտվել՝ որովհետև ամեն ինչ արել ենք պարտվելու համար.. հայտարարում է Բաբայանը: Պնդում, որ երկու կողմի ռեսուրսներն էլ Շուշիի մատույցներում սպառվել էին:

Բաբայան - Ամսի 19-20-ին, որ Պուտինն ասում ա խոսել ա  պատերազմը կանգնեցն՝ի  դիմացն ուզում ա Շուշին, չէ՝ չէ.. ուրեմն կռիվը  շարունակվում ա... հիմա  ասում են՝  բա խի չեք  նախապես կանգնեցրել:

Գաղտանզերծված վերջին ձայնագրությունների մասին. 5 մլրդ թիվը ժամանակին ինքը պատահաբար չի հայտարարել՝ ասում է: 

Բաբայան - Եթե դու թույլ  ես  տվել, որ  Ադրբեջանը գումարային առևտուր  անի... իհարկե նոր  իշխանությանն էլ են առաջարկել, համաձայնվել է, թե  չէ...

Ի՞նչ անել հիմա՝ Բաբայանի լուծումը խուճապի չմատնվելն է, հարկ վճարելը, պրոֆեսիանալ բանակ ձևավորելը: Ինչ մնում է Արցախը 10 օրով դատարկելու իր առաջարկի մասին: Ամսի 6-ին է ասել, տեր է, ասում է: 

Թեմայի այլ նորություններ